Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր լիազորություն վարչապետին. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը դեռ հստակ չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական պահպանության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ Պետական պահպանության ծառայությունն առանձնացել է ազգային անվտանգության ծառայությունից՝ դառնալով վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ծառայության առաջնահերթ առաքելությունը ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է, որը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից: Այս մասին նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում այդ բացերը լրացնելու համար և շարունակաբար կատարելագործում է թե՛ ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները: Ծառայությունում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը միջազգային չափորոշիչների համապատասխան կառույց ձևավորելն է։

Նախատեսվող բարեփոխումների ռազմավարությունը պայմանականորեն պետք է բաժանված լինի երկու մասի՝ միջազգային նվազագույն չափորոշիչների ապահովում և շարունակական զարգացում։ Ըստ ներկայացված նախագծի, նախատեսվող բարեփոխումները հիմնված են լինելու իրականացված կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերելու են ծառայության գործունեության բոլոր ոլորտներին՝ կառուցվածքային վերափոխումներ, նախնական ուսուցում և վերապատրաստում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, տեխնիկական և հատուկ կապի միջոցներով հագեցվածության մակարդակի բարելավում, հատուկ միջոցներով և զենքզինամթերքով հագեցվածության ապահովում, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ընդունում և մի շարք այլ հարցեր։

Նախագծի ընդունման արդյունքում վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու պետական պահպանության ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։ Նշվում է նաև, որ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտութան և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հարցին հնարավոր կլինի անդրադառնալ նախագծի ընդունումից հետո մշակվող՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծի շրջանառման ժամանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ռուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել ՈւկրաինայինԻնչպես է ողբերգական վթարի մեղավորը փախուստի դիմելԱրաքս և Մեծամոր համայնքները գազ կունենան Փոքր Վեդիում դայակը ծեծել է երեխային (տեսանյութ)Մամ, էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնել․ Ռաֆայել Ֆրանգուլյան (տեսանյութ)Ինչպես է ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնում Հայաստանի ուժայիններինԱյժմ ՀՀ-ում բուժվում է հեպատիտով հիվանդ ավելի քան 450 պացիենտ, որոնցից 70-ը՝ ՔԿՀ-ներում (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարանԿալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Շեֆ-խոհարարը բացահայտել է անսովոր մարինադով իսկական հայկական խորովածի բաղադրատոմսը   Հայաստանը դառնում է հնդկական զենքի խոշորագույն գնորդներից մեկը   Փաշինյանը ձգտում է երկրի վերահսկողությունը փոխանցելով Արևմուտքին Հայաստանին օտարել Ռուսաստանից  
Ամենադիտված