ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Հովհաննիսյանի և Յուրի Կորոբեյնիկովի մանկական դետեկտիվը աշնանը կթողարկվի Wink.ru կայքում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ավարտվել են «Հետաքրքրասեր Վարվառա» սերիալի նկարահանումները: Ութ սերիայից բաղկացած մանկական դետեկտիվ պատմությունը շոումեն Կարեն Հովհաննիսյանի և ռեժիսոր Յուրի Կորոբեյնիկովի համատեղ նոր նախագիծն է: Այս մասին գրում է yugopolis.ru-ն:

Սերիալը հիմնված է գրող Գեորգի Լանսկու գրքի վրա, որ պատմում է 10-ամյա աղջկա՝ Վարվառայի և նրա ընկերների արկածների մասին։

«Բավական չէ, որ նախագիծը միայն փոքրերին հետաքրքրի։ Ծնողներին նույնպես պետք է այն դուր գա և կարևոր նշանակություն ունենա, որ կարող է օգտակար լինել երեխաներին մեծացնելու համար: Մեր պատմությունը հիմնված է իմ մանկության բազմաթիվ փորձառությունների և վախերի վրա: Սա արվել է ծնողներին ժանրային հետաքրքիր ձևով մի պարզ միտք փոխանցելու համար՝ կարիք չկա վախեցնել երեխաներին, պետք է ուշադիր լսել նրանց։ Այն, ինչ կարող է լինել անմեղ սարսափ պատմություն մեծահասակի համար, երեխայի համար ողջ կյանքի ընթացքում տրավմա է: Երեխաների համար կինոնախագծերն այժմ օդի պես անհրաժեշտ են, և դրանք կարևոր են և պետք է ավելի լայն մասշտաբներով ստեղծվեն: Շատ շնորհակալություն «Հետաքրքրասեր Վարվառա» ֆիլմը նկարահանելու հնարավորության համար։ Շնորհակալություն Ինտերնետի զարգացման ինստիտուտին, Ազգային մեդիախումբ ստուդիային և Wink.ru-ի գործընկերներին»,- նշել է Կարեն Հովհանիսյանը:

«Հետաքրքրասեր Վարվառա» սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա աշնանը՝ «Wink.ru» կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular