ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բարդույթները և Հայաստանի առջև ծառացած վտանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտաշատում Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ հանդիպումը հերթական անհեթեթ դրսևորումներով են աչքի ընկել։

Հարության տոնին կայացած քաղաքական այս հանդիպումը, նաև Փաշինյանի ջանքերով, վերածվել է կրոնական քարոզի։ Փաշինյանն ինքն իրեն և սեփական կուսակցությունը համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ, հայտարարել, որ իրենց քաղաքական ուժն ու քաղաքական առաքելությունը մի քանի անգամ մեռել է և հառնել։

-Մեռնելու հեղինակը մենք ենք եղել, հառնելու հեղինակը՝ դուք,- ասել է նա՝ դիմելով «Քաղպայամանգրի» անդամներին։
«Շնորհակալ եմ, որ իսկապես հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- նշել է նա։

Ըստ փորձագետների՝ Փաշինյանի այս հայտարարությունը հոգեկան խեղման դրսևորումն է։ Հիսուսի հետ անցկացված զուգահեռը անալիտիկ հոգեբանության մեջ կարելի է վերլուծել «Աստծո բարդույթ պատեռնի» շրջանակներում։

Հոգեբաններն այս երևույթը մեկանաբանում են որպես անձի անլիարժեքության բարդույթի հաղթահարման մեխանիզմ։

Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի մարդ, որն անլիարժեքության լուրջ բարդույթներ ունի և դրանով վտանգում է ոչ միայն սեփական կյանքն ու քաղաքական ապագան, այլ նաև այն պետության գոյությունը, որը ղեկավարում է։

Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում չի եղել այնպես, որ երկրի ղեկին գտնվի հոգեբանական նման խնդիրներով անձ, այն էլ 44-օրյա պատերազմում արհավիրքներ բերելով սեփական երկրին, այսօր նոր արհավիրքների է պատրաստվում՝ դրանք համեմելով կրոնական խոսույթով։

Աննա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular