Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


NYT-ը բացահայտել է փախուստի դիմած ռուս օդաչուի սպանության մանրամասները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդասպանները վեց փամփուշտ են արձակել Մաքսիմ Կուզմինովի ուղղությամբ, իսկ հանցագործության վայրը լքելով՝ վրաերթի են ենթարկել սպանվածի դիակը։ Իսպանական ոստիկանությունը կարծում է, որ հանցագործությունն իրականացրել են պրոֆեսիոնալ մարդասպանները։

Հիշեցնենք, որ ռուս օդաչու Կուզմինովը սպանել էր ծառայակիցներին և ռուսական ուղղաթիռով հանդերձ հանձնվել ուկրաինական կողմին:

Ռուսաստանցի ռազմական օդաչու, փախուստի դիմած Մաքսիմ Կուզմինովի սպանության նոր մանրամասները մարտի 31-ին հրապարակել է The New York Times-ը։ Որոշ մանրամասներ, անանուն մնալու պայմանով , տրամադրել են քննությունը ղեկավարող իսպանացի քննիչներն ու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ինչպես պարզել է The New York Times-ը, Կուզմինովը լքել է Ուկրաինան 2023 թվականի հոկտեմբերին, չնայած նրան առաջարկվել է այնտեղ մնալ ուղղաթիռի առևանգումից հետո՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Օդաչուն ապրելու համար, որպես երրորդ երկիր ընտրել էր Իսպանիան, որտեղ Իգոր Շևչենկո անունով հաստատվել էր ծովափնյա Վիլյախոյոսա քաղաքում։

Թերթը մատնանշում է, որ Կուզմինովը տաօրինակ ու անտրամաբանական ընտրություն է կատարել, քանի որ այդ տարածաշրջանում գործում են ռուսական կազմակերպված հանցավոր խմբեր, որոնց մի մասը անշուշտ կապված է ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Իմանալով հանդերձ, որ ռուսական իշխանությունները ցանկանում են պատժել իրեն, Կուզմինովը չի պահպանել անվտանգության տարրական նորմերը. հաճախակի այցելել է ռուսների ու ուկրաինացիների շրջանում սիրված բարեր, փողեր է ծախսել ու աչքի ընկել։

Թե կոնկրետ ինչպես են մարդասպանները հասել օդաչուին, ով ապրում էր Իգոր Շևչենկո անունով, դեռևս պարզ չէ, սակայն երկու բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներ NYT-ին հայտնել են, որ նա կապվել է Ռուսաստանում գտնվող իր նախկին ընկերուհու հետ և հրավիրել նրան Իսպանիա: «Դա լուրջ սխալ էր»,- ասել է պաշտոնյան:

Փետրվարի 13-ի առավոտյան սպիտակ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենա է ժամանել բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոտնակ, որտեղ ապրում էր Կուզմինովը։ Մեքենան կայանված է եղել վերելակի և փողոց տանող թեքահարթակի հատվածում։ Քաղաքացիական գվարդիայի աշխատակցի խոսքով՝ երկու հանցագործներ մի քանի ժամ սպասել են Կուզմինովին։ Ժամը 16.20-ի սահմաններում նա մեքենայով մտել է կայանատեղի, կայանել մեքենան ու գնացել դեպի վերելակը։ Դարանակալածները դուրս են եկել մեքենայից, ձայն տվել Կուզմինովին և վեց անգամ կրակել նրա ուղղությամբ. նշվում է, որ նա փախուստի դիմելուց հենց վեց կրակոց էր արձակել իր ծառայակիցների վրա:

Վիրավորը մի քանի քայլ է արել ու ընկել թեքահարթակի վրա։ Հարձակվողները, հեռանալով հանցագործության վայրից, վրաերթի են ենթարկել սպանվածի դիակը։ «Ուղերձը պարզ էր՝ քեզ կգտնենք, կսպանենք, կջախջախենք ու կնվաստացնենք»,- ասել է քաղաքացիական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյան։

Ոստիկանությունը հանցագործության վայրում հայտնաբերել է «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի պարկուճներ, գրում է թերթը և դրանք անվանում հանցագործների ծագումը մատնանշող ապացույցներ։

Ոստիկանության ներկայացուցիչները կարծում են, որ կայանատեղիի տեսախցիկների կադրերով ֆիքսված երկու մարդասպանները ակնհայտորեն պրոֆեսիոնալ են գործել. նրանք արագ սպանել են Կուզմինովին և անհետացել:
Հանցագործների մեքենան, որը գողացել էին սպանությունից մի քանի օր առաջ, հայտնաբերվել է դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Քննիչները կարծում են, որ ավտոմեքենան հրդեհվել է հատուկ նյութերի կիրառմամբ։ Քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումը հետաքննությունն իրականացնում է խիստ գաղտնի։

Բարձրաստիճան ոստիկանները NYT-ին հայտնել են, որ Մաքսիմ Կուզմինովի սպանությունն ունի նույն հատկանիշները, ինչ Չեչեն Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը 2019 թվականին Բեռլինում և 2018 թվականին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ГРУ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի սպանության փորձը։ Այդ հանցագործությունների մեջ կասկածվում էին ռուսական հետախուզության ծառայությունները։ Տարբերությունն այն է, որ Կուզմինովի սպանության մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել, և պաշտոնապես չի հաղորդվել, թե արդյոք կասկածյալներ կան։

The New York Times-ը նշում է, որ սպանությանը ռուսական իշխանությունների մասնակցության ուղղակի ապացույցներ դեռ չեն հայտնաբերվել, թեև El País թերթն ավելի վաղ գրել էր, որ իսպանական հետախուզական ծառայությունները չեն էլ կասկածում, որ առկա է «ռուսական հետք»։ Իսպանիայի իշխանությունները մինչ այժմ չափազանց զգույշ են վերաբերում միջադեպին և հրապարակավ չեն մեղադրել Կրեմլին։

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներ
Ամենադիտված