Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը .պատմության այս օրը (31 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռեզերվային պատճենահանման համաշխարհային օր (բեկապի օր), Մալթա՝ Ազատության օր, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ՝ Սեսար Չավեսի օր, Կորեա՝ Հնագույն Խանսիկի տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է  աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։ 1907 - ծնվել է  կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։

1909- հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը հայ բնակչության ջարդերի պատճառով ստացել էր «կարմիր սուլթան» անունը։

1917 - վախճանվել է    բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1923 - ծնվել է  գրականագետ, թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:

1926 - ծնվել է  ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։

1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

2005-կառավարության  որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։

2008-ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղրղըզստանում:

2009- Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավներ:

2013-«Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհանիսյանը դադարեցրել է իր հացադուլ-«համեստ ծոմը» և հայտարարել, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:

2018-Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը։

2020- Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, որին մասնակցել են ընտրողների 72,7 տոկոսը:

 2021-վախճանվել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ 

1284 —եպիսկոպոս էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայումս Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։

1596- ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։

1631 –վախճանվել է  անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։

1685 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, մեծ գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Իոհան Սեբաստիան Բախը։

1727 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Իսահակ Նյուտոնը։

1745- Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։

1770- անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։

1814 —Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։

1889- Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։

1893 —ամերիկացի Ուիտկոմ Դժադսոնը հայտնագործել է կայծակաճարմանդը։

1900 —«Saturday Evening Post» թերթում հայտնվել է ավտոմեքենայի առաջին գովազդը, մի ֆիլադելֆիական ընկերություն այն տեղադրել է «Ավտոմեքենաներ, որոնք հաճույք են առաջացնում»կարգախոսով։

1901- թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։

1909- սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։

1913 —վախճանվել է մերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1917- ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլլարով գնել էՎիրջինյան կղզիները, որը բաղկացած է Ամերիկյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։

1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:

1954 — ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։

1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո դաշինքի կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։

1967 —Ջիմի Հենդրիկսը առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի Պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը, որը հետագայում պարբերաբար է դարձել։

1979- վերջին բրիտանացի զինվորն է հեռացելՄալթայից։

1983 - վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածուԿարանդաշը։

1986- մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։

1991 - Վրաստանում հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին։

1994- «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։

1999- էկրան է բարձրացել ամենհայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը հանդիսացող «Մատրիցա» կինոնկարը։

2005 —Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։

2020 —վախճանվել է խորհրդային և ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ Լեոնիդ Զորինը (իսկական ազգանունը Զալցման):

Կ. Խաչիկյան

«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ մայրը որդու վերջին վայրկյանների մասին է պատմում (տեսանյութ)ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ Լիդերների փակ քննարկումը․ Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըԿարկուտ, քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինիԵրկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ» Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան
Ամենադիտված