Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով, 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է․ նրանք կալանավորված են

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք են բերում և պատրաստում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ հետագա իրացման նպատակով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության հետ համագործակցությամբ Գառնի գյուղում ամուսինների վարձակալած առանձնատանը, այլ հասցեում, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում կատարված խուզարկություններով մաս-մաս, բազմաթիվ փաթեթներով հայտնաբերվել են ընդհանուր 66,91 գրամ «Մեֆեդրոն», մոտ 9 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են նաև սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա, մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ տարաներ՝ լցված տարբեր քիմիական նյութերով և պրեկուրսորներով, թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։

Նշված 4 անձինք միասին, շահադիտական նպատակով թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել և Գառնիի բնակիչ ամուսինների բնակության և հաշվառման հասցեներում պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի նշված «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցը, զգալի չափի՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու նպատակով ապօրինի ձեռք են բերել և պահել համապատասխան պրեկուրսորներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ խմբի 4 անդամներին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 394-րդ հոդվածի 1-ին մասով և 404-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջով է կիրառվել կալանավորումը։

Նշված 4 անձանց առնչությամբ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների իրացման ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել
Ամենադիտված