Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական ու մշակութային օջախներն օպտիմալացնելու հեռահար նշանակետը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն իրականացնում է կրթական կամ մշակութային տարբեր օջախներ կրճատելու, փակելու կամ միավորելու քաղաքականություն։ Ու նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ տարբեր հաստատություններ ուղղակի անհամատեղելի են իրենց բուն գործառնությունների իրականացման հարցում։ Օրինակ՝ լիովին անհասկանալի է Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորելու գաղափարը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը միմյանց հետ կապ չունեցող կրթական խնդիրներ է լուծում։ Բայց սա ահռելի ծրագրի մի փոքր մասն է միայն։ «Ակադեմիական քաղաք» կոչվող ծրագրի ներքո բոլոր բուհերը միավորվելու են, ու ընդամենը մնալու են տասնյակից ոչ ավելի բուհեր։

Նույնիսկ հաշվի չեն առնվում որոշ հաստատությունների յուրահատուկ առանձնահատկությունները։ Ու դրանով է պայմանավորված, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները կտրուկ դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին ԿԳՍՄ նախարարության որոշմանը։ Արվեստի գործիչները ևս իրենց մտահոգությունն են հայտնում՝ ընդգծելով, որ Կոնսերվատորիան չի կարող փակվել, միավորվել այլ հաստատությունների հետ կամ այլ տեղ տեղափոխվել, քանի որ այն արդեն իսկ ձևավորված մշակութային և երաժշտական համալիրի մաս է կազմում։ Միավորելու ու կրճատելու միտումը տարածվում է նաև քոլեջների վրա։

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Բայց օպտիմալացման մոլուցքը միայն կրթական հաստատություններով չի սահմանափակվում և սկսել է իր մեջ ներառել նաև մշակութային օջախները։ ԿԳՄՍ նախարարությունից և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։ Իսկ «Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այս միավորմանը։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ նշելով, որ չեն աշխատելու Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Արդեն իսկ կասկած չի մնում, որ «Գոյ» թատրոնի ճակատագրին են արժանանալու նաև այլ մշակութային օջախներ։

Իսկ որևէ անգամ հանրությունը լսե՞լ է, որ իշխանությունների մտքով հանկարծ անցնի նոր կրթական ու մշակութային կենտրոններ բացել, որոնք իրենց առաջ հանրային պահանջների բավարարման հետ կապված կարևոր խնդիրներ կարող են դնել։ Ուղղակի բացառված է, որ իշխանությունները նման քայլի գնան, ու դա ցույց է տալիս նրանց անցած ողջ հետագիծը։ Մյուս կողմից էլ՝ հարց է ծագում, թե, օրինակ՝ ի՞նչով է պայմանավորված օպտիմալացման անհրաժեշտությունը, եթե ինքնին պարզ է՝ կրճատումների և միավորումների արդյունքում գիտակրթական ու մշակութային կյանքը դրանից ավելի լավը չեն դառնա՝ մանավանդ այն պայմաններում, երբ կառուցվածքային փոփոխություններից բացի բովանդակային բարելավման խնդիր դրված չէ։ Դեռ ավելին՝ տարբեր փորձագետներ ահազանգում են այն մասին, որ ամենաբարձր մակարդակով տարվող այս քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ինչի արդյունքում կրթությունը և մշակույթը հետ կգլորվեն։

Ճիշտ է՝ փորձը ցույց է տալիս, որ որոշակի դիմադրության հանդիպելուց հետո իշխանությունները փորձում են առժամանակ հետաձգել իրենց ծրագրերը, բայց որոշ ժամանակ անց կրկին նոր թափով անցնում են իրենց քանդարարության իրականացմանը։ Իսկ ինչո՞ւ են քանդում համակարգը։ Չէ՞ որ ցանկացած իշխանություն, ընդհակառակը, ըստ տրամաբանության, պետք է շահագրգռված լինի գիտակրթական ու մշակութային կյանքի զարգացմամբ։ Պատճառը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են հանրային ուշադրությունը շեղել անվտանգային սպառնալիքներից։ Մի՞թե այս պահին բուհերի օպտիմալացումն այդքան հրատապ է, երբ կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի տակ։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նպատակադրվել են ջնջել անցյալի ձեռքբերումները, մոռացնել ժամանակի ընթացքում ձևավորված արժեհամակարգը, մերժել նախկին արդյունքները և ամեն ինչ սկսել զրոյական կետից, ինչպես ժամանակին Արցախի հարցում բանակցությունները սկսում էին զրոյական կետից։ Սա, շատերի կարծիքով, երկրի հանրային իմունիտետը թուլացնելու նպատակաուղղված ծրագիր է, որը ձեռնտու է առաջին հերթին օտար ուժերին, քանի որ մեր հասարակությունը կկորցնի իր դիմադրողականությունը, ու պետության համար պատուհաս դարձած ՀՀ իշխանությունները ավելի հեշտ կարող են մանիպուլացնել մարդկանց, դարձնել զիջողական ու կոտրել պայքարի ոգին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնենք, որ հենց կրթական ու մշակութային օջախներից կարող է ծագել նաև դիմադրողական օջախների ստեղծման ու ազգային պայքարի ալիքը։ Համենայն դեպս, ընթացքում նման բազմաթիվ դեպքերի առնչվել ենք։ Փաստացի ստացվում է, որ իրենց կողմից իրականացվող քայլերով իշխանությունները նաև աթոռը պահելու հեռահար խնդիր են լուծում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են
Ամենադիտված