Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական ակտիվության աճի բևեռացման ռիսկերը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության մեջ դրական իներցիան դեռևս շարունակվում է, բայց, մասնագետների համոզմամբ, այն երկարաժամկետ էֆեկտ չի կարող ունենալ, քանի որ հիմնականում պայմանավորված է փոփոխական հանգամանքներով։ Այդ մասին է վկայում նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։

Օրինակ՝ նշվում է, որ 2024 թ. հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և արդյունաբերության աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 10,3 և 6,3 տոկոսային կետ: Ուշագրավ է, որ հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է 28,9 %` նախորդ ամսվա համեմատ արագանալով 7,9 տոկոսային կետով: Բայց արդյունաբերության այսպիսի բարձր աճի տեմպը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից։ Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, իսկ որոշ ամիսների նույնիսկ անկում է գրանցվել այս ոլորտում։ Ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ վերելքը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով այն պարագայում, երբ այս ոլորտի մի շարք ուղղություններ նույնիսկ անկում են ապրել։

Օրինակ՝ սննդամթերքի արտադրությունը գրանցել է 0,4 % անկում, ծխախոտի արտադրությունը՝ 23,2 %, հագուստի արտադրությունը՝ 14,6 %, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 13,4% անկում: Իսկ բարձր աճը առավելապես պայմանավորված է «ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» գործունեության տեսակի շուրջ 11,3 անգամ աճով։ Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը առավելապես բևեռացված է ու հիմնականում կախված է մշակող արդյունաբերության ընդամենը մեկ ուղղությունում առկա իրավիճակից։ Իսկ նման տեմպը երկար պահպանվել չի կարող, քանի որ որոշակի կարճաժամկետ գործոններով է պայմանավորված։

Մյուս կողմից էլ՝ որոշակի տնտեսագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ ոսկերչական արտադրատեսակների շեշտակի աճը և, առավել ևս, արտահանման տեմպերի ավելացումը պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով։ Արևմուտքը և մասնավորապես ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուսական ոսկերչական ոլորտի նկատմամբ՝ այդ քաղաքականությունը հիմնավորելով նրանով, որ Ռուսաստանն այդ ոլորտից ստացված շահույթը կարող է օգտագործել Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորելու նպատակով։

Ըստ այդմ, Հայաստանը դարձել է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծվող և Ռուսաստան արտահանվող ապրանքների տարանցիկ երկրներից մեկը: Ու եթե ներմուծման պարագայում մեծ քանակությամբ տեխնիկայի ու ավտոմեքենաների արևմտյան արտադրության ապրանքներ են գալիս Հայաստան, ապա արտահանվում Ռուսաստան, ադամանդի և ոսկու պարագայում դրանք նախ՝ ներմուծվում են Ռուսաստանից Հայաստան, այստեղ որոշակի մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Բայց իրավիճակի փոփոխության պարագայում, մասնավորապես Արևմուտքի ճնշման պարագայում շատ հավանական է, որ այս սխեման դադարի գործել։ Իսկ այդ դեպքում Հայաստանի տնտեսության կտրուկ աճը միանգամից կարող է փոխարինվել կտրուկ անկմամբ։

Այսինքն, հայկական տնտեսության մեջ բալանսը խախտված է։ Եվ քանի դեռ արտաքին գործոնները դրական են, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության և մասնավորապես արդյունաբերության ոլորտում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։ Օրինակ՝ աճի տեմպերից գեներացվող ֆինանսական ռեսուրսները կարող են ուղղվել այլ ոլորտների զարգացմանը ու խթանել տեղական արտադրական հզորության ավելացումը։ Բայց ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս այս ուղղությամբ և հանգիստ սպասում են, թե ինչ ուղղությամբ ՀՀ տնտեսությունը կտանեն արտաքին քամիները։ Իսկ այդ ընթացքում Հայաստանի տնտեսության համար նոր ռիսկեր են առաջանում։

Օրինակ՝ կասկած չկա, որ Արևմուտքի ճնշման արդյունքում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը բացասական է ազդելու տնտեսական միջավայրի վրա։ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է դրամական փոխանցումները, իսկ դա խոչընդոտելու է ֆինանսական գործառնություններին՝ բարդություններ ստեղծելով նաև գործարար շրջանակների համար, որոնք աշխատում են ռուսական շուկայի հետ։ Մյուս կողմից էլ՝ այն կարող է հանգեցնել Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտների հավել յալ արտահոսքի, որոնք իրենց հետ կապիտալ էին բերել մեր երկիր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ակնազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը
Ամենադիտված