ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարելով կրակը այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։ Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular