ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 15 մարդու, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում Նավրուզի տոնին, ստուգում են «Կրոկուսում» ահաբեկչության հեղինակների հետ նրանց կապերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության հատուկ ծառայությունների աղբյուրը։

«Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Դուշանբեի և Վախդատի 15 բնակիչների, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում Նավրուզի տոնին (մարտի 21-23), այժմ քննիչները ստուգում են նրանց կապերը մարտի 22-ին «Կրոկուսում» ահաբեկչություն իրականացրած անձանց հետ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ կասկածյալները բերման են ենթարկվել Նովրուզի տոնակատարությունից առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular