ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով կարող է նոր պաշտոնի նշանակվել։ Համալսարանում խոսում են, որ Գալոյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով ներկայում ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարողն է, Գալոյանին ուզում է նշանակել համալսարանի ենթակայությամբ գործող ստորաբաժանման ղեկավար:

Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ Հախվերդյանն է: Այս տեղեկությունը փորձեցինք նախ ճշտել Դավիթ Հախվերդյանից, սակայն պարզվեց՝ Հռոմի պապի հետ ավելի հեշտ է կապ հաստատել, քան Հախվերդյանի․ նա շուրջ 3 օր մեր հեռախոսազանգերին եւ նամակներին չպատասխանեց: Դե, իսկ Դիանա Գալոյանը վերջին սկանդալներից եւ հրաժարականից հետո է անհասանելի դարձել` նախկինում սիրով պատասխանում էր լրագրողների հարցերին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 03․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular