ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհում վերջիններից էր, ով շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և «հույս հայտնեց բոլոր ոլորտներում երկխոսության զարգացման համար», գրում է pravda.ru-ն։

Բայց նա ակնկալում է նույն երկխոսությունը նաև ՆԱՏՕ-ի հետ, ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո։

«Երևանը հավատարիմ է ՆԱՏՕ-ի և կազմակերպության առանձին երկրների հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության զարգացմանը», - ասել է Փաշինյանը։

Սթոլթենբերգն իր պատասխանում ողջունել է Հայաստանի «համերաշխությունը» Ուկրաինայի հետ և կոչ է արել բոլոր գործընկերներին անել հնարավորը, որպեսզի «Պուտինը չհաղթի պատերազմում»։

Այսինքն նա օրինակ է բերել Երևանին։ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ՆԱՏՕ-ի չափորոշիչների ներդրում ռազմական կրթության ոլորտում և Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ զորավարժություններին, ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծում, հետախուզական գծով համագործակցություն, Հայաստանի ՀՕՊ համակարգի արդիականացում՝ ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումների, սպառազինությունների և ծրագրերի ներդրման միջոցով,   Հայաստանի միանալը Ուկրաինային աջակցության ծրագրերին, իսկ դրանք զենքի մատակարարումներ են, որոնք Ռուսաստանը Հայաստանին է վաճառել արտոնյալ պայմաններով։ Միայն այդ վերջինի համար պետք է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:

Փաշինյանը նույն ժամանակ սկսել է շանտաժի ենթարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Նա զգուշացրել է, որ «շաբաթվա վերջին» հնարավոր է պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, եթե Հայաստանը չհամաձայնի որոշ սահմանամերձ գյուղերի հանձնմանը։

Փաշինյանը բացատրել է, որ պատերազմը չեղարկելու համար Հայաստանի իշխանությունները ստիպված են շտկել իրենց սահմանը՝ Ոսկեպար և Կիրանց երկու գյուղերը Բաքվի վերահսկողության տակ հնարավոր տեղափոխմամբ։ Նա նաև ասել է, որ ի պատասխան «մենք շատ բարձր անտեսանելի պարիսպ ենք կառուցելու»:

Ավելին, որոշ հայկական աղբյուրներ նշում են, որ Երևանն այդ գյուղերի բնակիչներին բացատրել է, թե իբր Մոսկվան է պահանջում տարածքները հանձնել, որպեսզի վերահսկի Տավուշով անցնող ճանապարհը, որը Հայաստանի տարածքով կապում է Ռուսաստանը և Իրանը։

Մինչդեռ ոսկեպարցիները պատրաստ են կռվել «հանուն հայրենիքի, հանուն հողի», բայց ինչպե՞ս դա անել «եթե Փաշինյանը մեզ զենք չտա»։ Արևմուտքը բազմիցս ու հրապարակայնորեն է հայտարարել, որ հարավկովկասյան տարածաշրջանում արևմուտքի գործողությունների հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է։ Այսինքն դա ոչ թե Հայաստանի բարգավաճման, այլ հակառուսական նախագիծ է։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի կազմում ունի էժան գազ, վառելիք և պարեն, և չի կարող տնտեսապես բարգավաճել առանց Ռուսաստանի Դաշնության:

Եվ հենց նա դուրս գա ԵԱՏՄ-ից (հուսով ենք, որ Մոսկվան չի վարանի Երևանին մղել այդ որոշմանը), ձգտելով անդամակցել Եվրամիությանը, հայերի կյանքը արագորեն կվատթարանա։

Որովհետև Եվրոպային հայկական կոնյակ ու ծիրան պետք չեն։ Լավ կլինի, որ հայերը նայեն հարևան Վրաստանին, որտեղ չեզոքության քաղաքականության պայմաններում տնտեսական հրաշք է տեղի ունեցել։ ՀՆԱ-ի տասը տոկոս աճ երկու տարի անընդմեջ:

Պետք չէ վախենալ, որ Ռուսաստանի Դաշնությունը կլքի Անդրկովկասը, չի լքի, Վրաստանից բացի, ամբողջովին բիզնես հարաբերություններ են ձևավորվում նաև Ադրբեջանի հետ դեպի Արևելք նոր ուղղության հիման վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular