ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարեգործական ընթրիք՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին»
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես֊վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել սույն տոմսը: Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի: Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք տոմսերը ձեռք բերել մինչև ապրիլի 10-ը: Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Բարեգործական ընթրիքը լուսաբանվելու է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular