Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան
Ամենադիտված