Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակ նիստում Փաշինյանն ասել է, որ Տավուշի հարցում քիչ ժամանակ ունեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած ուրբաթ՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական փակ հանդիպումն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը եղել է ընդլայնված ֆորմատով․ մասնակցել են կառավարության գրեթե բոլոր անդամները, անգամ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ եւ անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը եւ հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», եւ ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։ Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»: 

Նախապես ծրագրված հանդիպումը պետք է լիներ Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի քննարկման շուրջ, ավելի ճիշտ՝ դրա հերթական սերիայի, սակայն օրակարգ բարձրացած Տավուշի չորս բնակավայրերի թեման վերջին հանդիպման մեխն է դարձել։ Զուգահեռաբար քննարկել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցը։
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում եւ այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, եւ չորս բնակավայրերը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է ստանալու։ Ոմանք տեղից կարծիքներ են հայտնել՝ ավելի լավ է պատերազմով տալ, քան ստորագրությամբ, ժողովուրդն այս անգամ հաստատ չի ների իշխանություններին։ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ուզում այդ ճանապարհը, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի ոչ միայն իրեն «պատկանելիք» տարածքները, այլեւ չի հասնի մինչեւ Լոռի եւ անգամ՝ Երեւան։ Այս անգամ էլ, փաստորեն, պատերազմով է վախեցրել իր պատգամավորներին:

Ելույթ ունեցած պատգամավորներն առաջարկել են գործընթացն իրականացնել համաչափության սկզբունքով՝ ադրբեջանական կողմը ստանում է իր բնակավայրերը, մեզ է հանձնում մեր տարածքները՝ նույն Տավուշի մարզի Բերքաբերի հատվածում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հուսահատ խոստովանել է, որ իրենք Ադրբեջանին առաջարկել են այդ տարբերակով հարցը լուծել, բայց հույս չունեն, որ դրական պատասխան են ստանալու։ Պատգամավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ Ալիեւն առհասարակ խաղաղություն հաստատելու նպատակ չունի, եւ ցանկացած զիջում բերելու է նոր զիջման, մեծանալու է Ալիեւի ախորժակը, ուստի հենց հիմա եւ հենց Տավուշում պետք է կարողանալ Ադրբեջանին ասել «ոչ», չվախենալով նույնիսկ ռազմական գործողություններից։ Քանի որ Ադրբեջանի հաջորդ պահանջներն ավելի դաժան են լինելու, տարածքային պահանջներից զատ սեղանին են դրվելու փախստականների վերադարձի եւ այլ հարցեր։

Մեզ պատմեցին, որ տեւական րոպեներ քննարկել են, կարելի է ասել՝ Փաշինյանը ՔՊ-ականների գլխին դասախոսություն է կարդացել, որ իրենց հարցազրույցներում Տավուշի բնակավայրերի թեմայով չօգտագործել «տալ» բառը, այլ միշտ ասել՝ «վերադարձնել», որպեսզի ժողովրդի մոտ արմատավորվի, որ դրանք մեր գյուղերը չեն, եւ իշխանությունը ոչինչ չի տալիս, այլ ընդամենը վերադարձնում է տիրոջը։ Ուշագրավ է, որ Տավուշի թեմայով քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծպտուն չի հանել, չնայած այն հանգամանքին, որ որոշ պատգամավորներ իրենց ելույթներում մտահոգություն են հայտնել, որ գործընթացից հետո բնագծեր են փոխվելու, եւ Տավուշը հայտնվելու է ադրբեջանական զինուժի ուղիղ վերահսկողության ներքո։

Ավելի թեժ բանավեճ է ծավալվել երկրորդ թեմայի քննարկման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, լսելով թիմակիցների ելույթները, ցավով եւ ափսոսանքով արձանագրել է, որ չի ձեւավորվում կոնսենսուս ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու շուրջ, ինչն էլ Հայաստանի զարգացումը մի քանի անգամ դանդաղեցնում է։ Ինչպես նախորդ հանդիպումների, այնպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանի տեսակետը թիմում պաշտպանել են հաշված մարդիկ` այս անգամ Ալեն Սիմոնյանը բացակայել է, մնացել են Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը ու եւս մի քանի պատգամավոր: Իսկ տեսակետի բովանդակությունը հետեւյալն է՝ առանց մտածելու հետեւանքների մասին, ՀՀ-ն պետք է փոխի աշխարհաքաղաքական ուղղությունը հյուսիսից արեւմուտք։ Այս անգամ էլ ուժերի բալանսը ՔՊ-ում չի խախտվել, եթե չասենք, որ զարմանալիորեն Եվրոպա գնալուն սկսել է բացահայտ հակադրվել ՔՊ-ի սորոսական թեւը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ուրբաթ օրվա հավաքի ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում է տարածաշրջանային ֆորմատում եւ ոչ մի քայլ դեպի Արեւմուտք: Ռուբեն Ռուբինյանն է առաջին անգամ դիրքորոշում հայտնել եւ շեշտել, որ այս հարցում շտապողականությունը կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ 

Մեր աղբյուրի տպավորությամբ՝ ՔՊ-ում երկու հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ գրիգորյանականներ եւ փաշինյանականներ, առաջին թեւի ներկայացուցիչների հիմնական արգումենտը տնտեսական է, որ Հայաստանը պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, գյուղատնտեսական արտադրանքն անգամ սպառվում է ռուսական շուկայում, բացի դա` Հայաստանը հեռու է եվրոպական շուկաների չափորոշիչներից։ Փաշինյանն այս հարցում էլ է կատեգորիկ գտնվել, ասել է՝ կփակենք ռուսական շուկան ՀՀ ֆերմերների, տնտեսվարողների առջեւ, նրանք ստիպված կլինեն բարձր որակի արտադրանք տալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 03․ 24 թ համարում։

Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել
Ամենադիտված