Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գիտակցումն, ի վերջո, կգա՞․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Sevastopol.su-ն «Արդյո՞ք Հայաստանում կլինի հակառուսական գրաքննություն» վերնագրով հոդվածում գրում է, որ ՎՏԲ-Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերը երկրում կդադարեն գործել, նաև զգալի վտանգներ կան ռուսական հեռուստաալիքների հեռարձակման՝ ցանցից անջատվելու հարցում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իրավիճակը. «Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք այդ հարցով, խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մտքերի փոխանակումն ավարտված չէ։ Հիշում ենք, թե ինչ կարգախոսներով եկան Հայաստանի գործող իշխանությունները՝ լիակատար թափանցիկություն, խոսքի ազատություն։ Հենց դրա բացակայությունն էլ ներկայացվեց որպես հիմնական մեղադրանք իրենց նախորդների դեմ։ Չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան նրանց հետքերով, որոնց քննադատել են»։

Դժվար է չհամաձայնել Մարիա Վլադիմիրովնայի հետ: Բայց կա, ինչպես ասում են, մի նրբերանգ: Հայտնի է, որ Հայաստանի նախարարների կաբինետի ներկայիս կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղված է դեպի գլոբալ Արևմուտք, իսկ ավելի ստույգ՝ ամերիկամետ քաղաքականություն է վարում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները և Լեռնային Ղարաբաղը լքելը, որը զայրացրել է բազմաթիվ հայերի, ամենավերջին ուշագրավ իրադարձություններից են: Բայց այստեղ հարց է առաջանում: Մեկ ոչ եղբայրական երկրի օրինակով մենք գիտենք, թե ինչպես է ամերիկամետ քաղաքականությունը աստիճանաբար վերածվում... բացահայտ հակառուսականի։ Քաղաքագետները վաղուց հստակ սահմանում են տվել դրան՝ երեք տասնամյակ ստեղծվել է ոչ թե ինքնիշխան Ուկրաինա, այլ հակառուսաստան։ Հայաստանը կգնա՞ այդ ճանապարհով։ Դժվար է ասել:

Հիմա, կարծես թե, Փաշինյանն սկսել է հասկանալ, որ իր երկիրը պարզապես ԱՄՆ-ի շահերի գոտու մաս չի կազմում։ Մի բան է համատեղ վարժանքների ժամանակ գեղեցիկ սելֆիներ անելը, և մեկ այլ բան՝ մասնակցել երկրի կյանքին, փող «լցոնել» և երաշխավորել երկրի անվտանգությունը։ Այժմ ԱՄՆ-ում արդեն բավական գլխացավեր կան: Ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածը մահացու հոգնած է Ուկրաինայի անվերջ ֆինանսավորումից։ Եվ նույնիսկ Զելենսկին չէ առաջինը ԱՄՆ-ի համար, քանի որ կա նաև Իսրայելը, որը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է Ամերիկայի համար, քան մեր հարևանները: Էլ որտե՞ղ խցկել Հայաստանը:

Փորձագետները բազմիցս ասել են, որ Ղարաբաղի և Հայաստանի աշխարհաքաղաքական անվտանգությունը պահպանելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է։ Բայց Փաշինյանը գնաց այլ ճանապարհով և այժմ «վայելում» է դրա հետևանքները։ Այնուամենայնիվ, երևի դա էր այն գինը և այն ըմբռնումը, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է ընկերանալ, և այդ գիտակցումն, ի վերջո, կգա։ Դե, ինչպես ասում են, կապրենք ու կտեսնենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ամենադիտված