ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, որոնք նա որակել է «ցնցումներ և՛ պետության, և՛ յուրաքանչյուր անհատի համար»։

«Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում և ինչու»,- հանդիպման ժամանակ ասել է նա՝ հավելելով, որ կարծում է՝ «շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

«Եվ որպես Հայաստանում կառավարող ուժ՝ այս պրոցեսի հետ մենք պետք է առերեսվենք: Մենք պետք է այս պրոցեսը հասկանանք և այս պրոցեսի մասին մենք պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և հետո  ժողովրդի հետ: Այդ գործընթացը մեր պատմական պատասխանատվությունն է»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ կա երկու մոտեցում: Առաջինը այն է, որ բոլոր հնարավոր ձևերով դիմադրություն լինի պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցմանը: Երկրորդ մոտեցումն էլ այն է, որ նշված անումը համարվի պատմական անհրաժեշտություն:

Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունը Հայաստանն արձանագրում է որպես իր պատասխանատվության գոտի  և ապահովում է երկրի և ժողովրդի հոգեբանական անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան,  ապահովելու է իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը և երջանկությունը:

«Իմ ընկալումն ու մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- եզրափակել է Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular