Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի գյուղերին էլ կասի՝ հայկական անձնագիր ստացեք․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքների, քարտեզի  մասին խոսելուց լավ կլինի ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումն իմանալ, այլ առաջին հերթին հասկանալ, թե Հայաստանը ո՞րն է համարում իր սահմանը։ Եթե Ալիևն է ասում, որ այս․․․ այս տարածքները ադրբեջանական են, Հայաստանը չի ընդունում, ժողովուրդը դիմադրություն է ցույց տալիս։

Բայց երբ Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանն  է ասում՝ այս տարածքները իմը չեն, ադրբեջանական են, ուրիշ բան չի մնում, քան հանձնելը։ Այստեղ է, որ կոտրվում է ժողովրդի պայքարի ոգին ու դիմադրությունը։ Ինչու՞։

Որովհետև իշխանության «այս տարածքները իմը չեն» հայտարարությանը հետևում է գործողություն։ Ներսում ոչինչ չի արվում այդ տարածքները պահելու համար՝ հետ է քաշվում զորքը, իսկ դրսից թշնամին, ինչպես Ալիևն է ասում, «քայլելով առաջ է գալիս»։ Արցախն իր ողջ գյուղերով այդպես հանձնվեց։


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանինն է և մի կողմ քաշվեց։ Արցախը հանձնվեց Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ ուժերով։ Եվ այսօր Ռուսաստանին մեղադրել, թե Արցախն ինքն է հանձնել, ու դա դարձնել առանցքային կետ, տրամաբանական չէ։ Արցախից հրաժարվել է Հայաստանը։ Նույնիսկ Ադրբեջանը երկրորդում է այս պարագայում Հայաստանին։

Հիմա հերթը Հայաստանինն է։ Նիկոլ Փաշինյանը նույն գործողությունը վաղուց սկսել է Սյունիքից, չնայած ասում է, որ սկսում  է Տավուշի գյուղերից։ Գյուղացիներն ասում են՝ թող մեզ զենք տա, կռվենք։ Առավել քան պարզ եմ բացատրում, որ գյուղացիների համար ևս ընկալելի լինի։  Հայաստանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, այդ գյուղերից, ինչպես նաև շատ այլ գյուղերից,  նոր չի հրաժարվել՝ Պրահայում այդ հարցն էլ է ձեռքի վրա լուծել։ Եվ նրա հայտարարությունը՝ թե  Բաղանիս Այրումը, Աշաղ Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին, (գյուղերը ադրբեջանական անուններով անվանելը կամ ադրբեջանական ձևափոխություններով նշելը հոգեբանական ճնշում է գյուղի տերերի նկատմամբ, նույնը արել է նաև Սյունիքում ) դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն, նշանակում է Ադրբեջանի ձեռքին այնպիսի խաղաքարտ է դրել, որ այդ գյուղերի բնակիչների կողմից՝ մեզ զենք տվեք, կռվենք և այլն․․․ թեմաներն անգամ քննարկման ենթակա չեն։ Ներսում նրանց չեն զինելու, այլ զինաթափելու են, իսկ թշնամու մասին էլ չխոսեմ։ Թշնամին մնում է թշնամի և տարածքներ ներխուժելու  բոլոր ճանապարհները նրա համար ընդունելի են։ Մանավանդ, երբ պաշտոնական թույլտվություն է տրվել։

Մի բան չեմ հասկանում։ Ոսկեպարցին զենք է խնդրում իրենց գյուղերը ադրբեջանական անվանողի՞ց։  Ու սպասու՞մ է, որ նրան զենք կտան, որ պաշտպանի՞ «ադրբեջանական գյուղերը»։  Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել։ Ոչ թե Ալիևից, այլ Փաշինյանից պիտի ճշտել, թե մինչև ո՞ր կետն է շարունակելու թշնամուն զիջել մեր սահմանները։ Զավեշտալին այն է, որ ինքը հայտարարում է, որ այդ գյուղերը ադրբեջանական են, մերը չեն, գյուղի բնակիչներն ասում են՝ զենք տուր, կռվենք․․․

Հեռու չէ այն օրը, որ նրանց էլ կասի՝  Հայաստանի անձնագիր վերցրեք։ Դուք  Ադրբեջանի քաղաքացի եք։ Չէ որ ոսկեպարցուն անուղղակի ձևով հասկացրեց, որ հաջորդ կանգառը Հանրապետության հրապարակն է։

 

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը
Ամենադիտված