Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բանկոմատներում մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը բավական լուրջ և խորը հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, ընդորում, այս որոշումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է, քանի որ տնտեսական առումով բացարձակապես չի բխում հայկական կողմի և հայ ժողովրդի շահերից։ Առնվազն մի քանի ուղղութուններով Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու։

Օրեր առաջ հայկական բանկերը հայտնեցին, որ մարտի 30-ից Հայաստանի գրեթե բոլոր բանկերում, բացառությամբ մեկի, «Միր» քարտերը չեն սպասարկվելու։ Բացառությունը ՎՏԲ Հայաստան բանկն է, իսկ նման որոշումը կապված է ԱՄՆ Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցներով։ Փետրվարին Վաշինգտոնը 500-ից ավելի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։ Պատժամիջոցներից մեկն էլ վերաբերում էր «Միր» վճարային քարտերի համակարգին։ Հայաստանյան բանկերը նախընտրել են խնդիրներ չունենալ ամերիկյան քաղաքական և ֆինանասական կազմակերպությունների հետ, իսկ ՎՏԲ Հայաստանը ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է և այդ առումով խնդիրներ չունի։

Ոլորտները, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, էական նշանակություն ունեն։ Առաջին և գլխավոր ոլորտը զբոսաշրջությունն է, 2023 թվականին Հայաստան այցելած 2,3 միլիոն զբոսաշրջիկների 50%-ից ավելին ռուսներ են, որոնք իրենց հետ հիմնականում «Միր» քարտեր էին բերում և գումարներն օգտագործում Հայաստանում։ Բացի այդ, ռելոկանտներն իրենց հետ զգալի քանակության գումար էին տեղափոխել Հայաստան և դրանք տեղաբաշխել հայկական բանկերում։ Այս որոշումից հետո, տարբեր ֆինանսական աղբյուրների փոխանցմամբ, ռուսների մի մասն իր խնայողությունները հանում է հայկական բանկերից։ Լրջագույն խնդրի առջև են կանգնելու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը, որոնք վաստակած գումարները Հայաստան էին ուղարկում հենց ռուսական բանկերի միջոցով՝ «Միր» քարտերով։

Ըստ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր։ 2022 թվականից հետո, միայն Ռուսաստանից, ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար։ 3,9 միլիարդից 3,1 միլիարդ դոլարը փոխանցվել է առևտրային նպատակով, ֆիզիկական անձինք այդ գումարների մեծ մասը փոխանցել են հենց «Միր» քարտերի միջոցով։ Դրա շնորհիվ Հայաստանում աշխուժացել էին առևտուրը, հանրային ծառայությունները, տարբեր տեսակի այլ ծառայություններ։ Այս որոշումից հատկապես ծանր կորուստ է ունենալու փոքր և միջին բիզնեսը։ Կարող է կանգնել առևտուրը, իսկ ռուս ռելոկանտների մեծ մասը կարող է պարզապես հեռանալ Հայաստանից։ Արդյունքում,արևմտյան պատժամիջոցներին ենթարկվելով, հայկական կողմն ավելի շատ «կրակել է սեփական ոտքին», քանի որ արևմտյան պատժամիջոցները տնտեսական առումով որևէ կերպ չեն ազդում Ռուսաստանի վրա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում ծանր հետևանքներ են սպասվում՝ կապված գործող իշխանությունների դիլետանտ քաղաքականության հետ։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական առումով, Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ։

Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված