Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված ու խաբված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ ժողովրդի արդի հուզականությունն ու արժեհամակարգային ողջ պաշարն օրեցօր մսխվում է  իշխանության եկած զանգվածի կողմից։ Ամենօրյա ռեժիմով բոլորս ականատես ենք լինում այդ կազմաքանդման ու ազգակործան գործընթացին, որին հաստատակամ ու ինքնամոռաց տրված է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանական վարչակազմի ու հայ ազգի տարբերությունն այն է, որ նրանք ապրում են տարբեր զուգահեռ, իրար հետ ոչ մի աղերս չունեցող իրականություններում, և իրենց  «ապակե գազանանոցում» իշխանությունները շարունակաբար վարում են հակապետական գործառույթներ։  

Ըստ էության՝ աջուձախ թափահարվող «ժողովրդի մանդատ» արտահայտությունն իշխանությունն օգտագործում է՝ որպես ժողովրդին, պետությանը պատկանողն օտարին զիջելու և նույն ժողովրդին պատկանող մնացյալը նրանից խլելու (հնարավոր է՝ հետագայում կրկին օտարին զիջելու նպատակով) ինդուլգենցիա, սրանում բոլորս քանիցս համոզվել ենք։
Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ ուժեղի մոտ նվաստանալու ու իրենից թույլին նվաստացնելու սուբլիմացիան հոգեբանական լրջագույն խեղում է։ Հիմա գործնականում այդ ախտանիշով է գործում Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը, որովհետև, եթե անգամ դրանում գտնվողները հասկանում են կատարվողի անթույլատրելիությունը և հնազանդվում են այդ ախտորոշմամբ տառապող մեկին, ակամա այդպիսին են դարձնում պետական կառավարման ամբողջ համակարգը, ավելի լայն իմաստով՝ պետությունն ընդհանուր առմամբ։ Տվյալ դեպքում՝ խոսքը պատկանելության պահանջմունքի մասին է, որն անհատի սոցիալականացման ամենակարևոր գործոններից մեկն է։
Աներկբա է, որ այսօր հայ հանրության գլխավոր խնդիրը պետությանն իր պատկանելությունը վերադարձնելն է՝ այդ հասկացության նեղ և լայն իմաստներով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել ամենայնի հայկական պատկանելությունը՝ սկսած սահմանային գյուղերից՝ մինչև հոգևոր արժեքներ։ Հակառակ պարագայում պատկանելության զգացումից զրկված, բայց իշխանություն ունեցող մարդիկ անելու են հնարավորը՝ ազգին պատկանելությունից զրկելու համար։ 
Ողբերգական փաստ է այն, որ այսօր մեր երկրի խարիսխն այլևս գոյություն չունի. երազանքներ ու իդեալներ փայփայող 18-25 տարեկանների ողջ սերունդ ննջում է Եռաբլուրում։ Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն նրանք են պարտվել, ու քցվել, ամենաբարձր ու թանկ իդեալիՙ հայրենիքի համար կյանքն են նվիրաբերել, այլ պարտվել ու քցվել ենք բոլորս: Իսկ, երբ իշխանությանը սպասարկող հայտնի «դեմոկրատներից» մեկը նախօրեին զուգահեռներ անցկացրեց Ոսկեպարի ու Ջաբրայիլի միջև, ակնհայտ դարձավ, որ սա վաղուց գծած թյուրքական օպերայի հերթական արարն է և այն դավադիր իշխանությունն ամեն գնով պատրաստվում է կյանքի կոչել։


Արմեն Հովասափյան

Վիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը
Ամենադիտված