ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շտապում է ԵՄ. ինչո՞վ է դա սպառնում մեր երկկողմ հարաբերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարության կայքում հայտնվել է տեղեկատվություն` Եվրամիությանն անդամակցելու և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ընդլայնման ծրագրերի մասին. մինչ այդ, Հարավային Կովկասում Ռուսաստանի հարևան Հայաստանը բարձրացրել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը,-գրում է «dzen.ru»-ն։

Ինչո՞վ է այս ամենը սպառնում մեր երկկողմ հարաբերություններին։ Փորձագետները Հայաստանի հետ հակամարտության սկզբնակետ են համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումը։ Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև պաշտոնական Երևանի այլ ներկայացուցիչներ, երկրի ներսում և դրսում ներկայացնում են ԼՂՀ-ի հետ կապված իրավիճակը, որպես Ռուսաստանի` Հայաստանի շահերի համար պայքարելուց հրաժարվելու հետևանք։

Այնուամենայնիվ, քաղաքագետների կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում գլխավոր խնդիրը դեռևս փողն է։

«Երևանում ակնկալում էին, որ Ռուսաստանը Հայաստանին կընդունի իր հովանու տակ և լուրջ ֆինանսական օգնություն կտրամադրի։ Բայց դա Ռուսաստանին չէր հետաքրքրում։ Պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանում բնակվում է մեծ թվով հայկական սփյուռք։ Մի մասը աջակցում է Փաշինյանին, մյուս մասը՝ ընդդիմանում է նրան և նայում դեպի Ֆրանսիա, որտեղ ևս մեծ հայկական սփյուռք կա»,- ասել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը։

Բացի այդ, Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, կա ռուսական ռազմաբազա։ Զինվորականները կարծում են, որ այն պետք է պահպանել, դա ռազմավարական խնդիր է։ Ըստ պայմանագրի այն պետք է Հայաստանի տարածքում մնա մինչեւ 2044 թվականը։

«Գյումրիի բազան աջակցում է հակաօդային պաշտպանության համակարգին և ապահովում է հենց Հայաստանի անվտանգությունը»,- ասել է ԱԴԾ գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայլովը։

Սակայն, անցած տարեվերջին Հայաստանում տեղի ունեցան հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնք բոլորովին անբարյացակամ ենթատեքստ ձեռք բերեցին Գյումրիում ռուսական ռազմաբազայի գոյության ֆոնին։

«Պետք է ընդունենք, որ Հայաստանը դավաճանեց մեզ, հեռանկարներ չկան»,- ասել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը։

Միևնույն ժամանակ, փորձագետները համակարծիք են, որ Հայաստանի դիրքորոշումն այսօր սակարկության առարկա է։

«Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպան շահավետ սուբսիդիաներ կտա, և Հայաստանը կսիրի և կաջակցի Եվրոպային դրա համար։ Հայաստանը ցանկանում է ավելի թանկ գնով վաճառվել, դրա համար էլ այժմ օրակարգում է ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը, սա մի տեսակ սակարկություն է»,- ասել է Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Ժուրավլևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular