ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը Փաշինյանի քաղաքականությունը որակել է հերթական դեմագոգիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը կարող է հետ կանչել միջազգային դատարանների հայցերը, եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի` հերթական դեմագոգիա է», «iz.ru»-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովն` ավելացնելով, որ մինչև երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիր չստորագրվի, անհնար է խոսել իրավասության մասին։

Հիշեցնենք, որ, ավելի վաղ, մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե երկրները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա չի բացառում և տրամաբանական է համարում, որ երկու կողմերն էլ գնան միջազգային ատյաններից հայցերի հետկանչմանը։

«Սա հերթական դեմագոգիան է անձամբ Փաշինյանի կողմից, քանի որ նախ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրել, թեև հորիզոնում նման հեռանկարներ չեն երևում, և միայն դրանից հետո կարելի է խոսել որևէ դատական գործընթացի մասին։ Նա պարզապես խոսելու բան չունի, նա նմանակում է ինչ որ դիվանագիտական կամ քաղաքական գործունեության, մոլորեցնում է հանրությանը»,- կարծում է Տարասովը։

Նրա խոսքով խնդիրն այն է, որ փետրվարի վերջին, Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո, տարածաշրջանի սահմանային գոտիներում խնդիրները սկսել են սրվել։

Փորձագետը հիշեցրել է, որ հանդիպմանը քննարկվել է համաձայնագրի տեքստը, որն արդեն կա, բայց դրան ոչ մի հայտարարություն չի հաջորդել, հակառակը՝ իրավիճակը սկսել է սրվել:

«Առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման անհնար է սահմանազատում իրականացնել:Հայաստանը պետք է ընդունի, որ դուրս է եկել պատերազմական վիճակից և հետո որոշի իր սահմանները։ Բացի դա պետք է պայմանավորվել, թե որ քարտեզներով են որոշվելու սահմանները, քանի որ որոշ քարտեզների համաձայն ինչ-որ բան Հայաստանի տարածքն է, այլ քարտեզներով` Ադրբեջանի։ Հարկ է նշել, որ այս դիրքորոշման անորոշությունն էլ անհնարին է դարձնում ՀԱՊԿ-ի գործողությունը։ Այս ստոր քաղաքականությունը, որին հավատարիմ է մնում Հայաստանը, ռացիոնալ բացատրություն չունի։ Բացի այդ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը դրսից ճնշում է գործադրում Երևանի վրա և ստիպում նախկինում տրված բոնուսների համար վճարել»,- ասել է արևելագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular