Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հեռացավ ՊԱԳ տնօրենը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․

Պետական առողջապահական գործակալության աշխատողներն ապշած են իրենց ղեկավարի՝ ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանի անսպասելի հրաժարականից։ Նա նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմ կադրերից էր, որը վաղեմի կապեր ուներ նրա հետ։ Նախարարի անվան հետ կապվող «Վիգմոր» կլինիկայում Ահարոնն աշխատել է որպես տնտեսագետ, ՊԱԳ-ում եղել է կրտսեր մասնագետ, նպատակադրված փորձել է առաջ գնալ՝ իր կապերն օգտագործերով նախարարի եւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի հետ ու ծառայողական աստիճանակարգով սլացել է դեպի վեր՝ վերջապես հասնելով տնօրենի աթոռին, որին ձգտել է վաղուց ու ուժերի ներածի չափով։ Նա 2 անգամ է ՊԱԳ տնօրեն նշանակվել։ Առաջինը՝ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո, եւ երկրորդ անգամ՝ երբ դատական կարգով պաշտոնին վերականգնված Ծաղիկ Վարդանյանը մեկ ամիս աշխատելուց հետո դիմում գրեց եւ հեռացավ այդ պաշտոնից։ Այն ժամանակ Ահարոն Բարսեղյանը նույնիսկ քաղծառայության քննություն հանձնեց` մրցույթի մասնակցեց եւ 2023-ի հոկտեմբերին վերանշանակվեց ՊԱԳ տնօրեն։ Ու հանկարծ, մեկ րոպեում որոշում է ու հեռանո՞ւմ բաղձալի աթոռից։ 

Հիշեցնենք․ մարտի 14-ի երեկոյան տեղեկացանք, որ առողջապահության նախարարության կարեւորագույն ֆինանսական կառույցի՝ առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանին կանչել են նախարարություն ու հաղորդել, որ ազատված է աշխատանքից, նա էլ, վերադառնալով գրասենյակ, աշխատողներին ասել է, որ այլեւս չի գալու։ Իսկ երեկ նա «Հրապարակին» հայտնել է, որ աշխատանքից անձնական պատճառով է ազատվել` իր դիմումի համաձայն, որի մասին նախարարին տեղեկացրել է դեռեւս 15-20 օր առաջ։ 

Ասում են՝ վերջին օրերի նրա վարքագծից չէիր ասի, թե նման է հեռացող մարդու։ Ահարոն Բարսեղյանը նույն օրը` մինչ նախարարություն գնալը, իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում շատ գործնական է տրամադրված եղել։ Ասել է՝ սա եմ անելու, նա եմ անելու, մարդկանց ինչ-ինչ բաներ է խոսք տվել, մի քանի օր առաջ էլ հիմնարկում կրքոտ վեճ է ունեցել սանավիացիայի հարցերով։ Այս ամենը մեզ հաղորդեց նախարարության մեր տեղեկացված աղբյուրը։ 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ հեռացավ Բարսեղյանը։ ՊԱԳ-ում ոմանք նրա հեռացումը կապում են մի երկու ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Մեր տեղեկություններով՝ 5 բժշկական կազմակերպությունների ղեկավարներ միասին մտել են առողջապահության նախարարի մոտ եւ պահանջել Ահարոն Բարսեղյանի հրաժարականը։ Նախարարը, սակայն, հրաժարվել է կատարել նրանց պահանջը։ Թե ինչ է եղել հետո, կարելի է միայն ենթադրել։ Չի բացառվում, որ բուժհաստատությունների տնօրենները նման պահանջ ներկայացնելու համար ռեալ պատճառներ եւ փաստաթղթեր են ունեցել, որոնք կարող են հայտնված լինել մի որեւէ իրավապահ մարմնում, օրինակ, դատախազությունում։ Այս դեպքում ՊԱԳ տնօրեն անակնկալ հրաժարականը հասկանալի կլիներ։ Եթե դա այդպես է, ապա պետք է սպասել զարգացումներին։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում
Ամենադիտված