Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև. պատմության այս օրը (16 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լատվիա՝ Լատիշական լեգիոնի օր, Ղազախստան՝ Ազգային գվարդիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 –ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:

1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը:

1913 –ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:

1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև:

1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։

1988- «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:

1995- Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

1998- Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որտեղ առաջատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը:

2002-Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության արդյունքում:

  2013-Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երևանի Ազատության հրապարակում հորդառատ անձրևի տակ հանրային քննարկում են անց կացրել։ Հովհաննիսյանին ներկայացվել է ստվերային կառավարության ցուցակ:

2016-Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։ Ըստ օրինագծի, ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չպետք է վճարեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:

2017-վախճանվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

2020-կապված կոնոնավիրուսային համաճարակի հետ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

2021-Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությունն է արել։ Ըստ նրա ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

2023- կալանավորվել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր հաջորդելով Տիբերիոսին։

870 —Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:

1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպինների ափերին։

1660 —Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է 20 տարվա նիստերից հետո:

1736 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:

1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը:

1831 —Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:

1851 —ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը, որը հանդիսանում է էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը:

1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:

1915 —Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:

1917- «Maybelline» ընկերությունը արտադրել է առաջին թարթիչների ներկը:

1926 —ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:

1927 —ԽՍՀՄ-ում Օպտիկա-մեխանիկական արհեստանոցը սկսել է արտադրել ակնոցների ապակիներ:

1920 –ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:

1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։

1936 —ԽՍՀՄ-ում Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1»մոդելի լիմուզինը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 %-ը, զոհվել է մոտ 5000 մարդ:

1963 —Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:

1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլաի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։ -Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:

1988 —իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբդժա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:

2004 —Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:

2014 —տեղի է ունեցել համաղրիմյան հանրաքվե, որի արդյունքով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:

2022 —Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը Եվրոխորհրդին:

Կ.Խաչիկյան

ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Ամենադիտված