ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երկրորդ նախագահի որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լեւոն Քոչարյանին, երեկ հարցրինք՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, թե մտադիր եք կուսակցություն բացել, որը կղեկավարեք ինքներդ։ Քոչարյանը, որ շտապում էր, լակոնիկ պատասխանեց․ «Ճիշտ չեն»։

Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդ ընտրությունների ժամանակ՝ արդյո՞ք Դաշնակցության հետ եք մասնակցելու, հատկապես որ վերջին ամիսներին հենց ՀՅԴ-ականների հետ եք մարզային այցելություններ իրականացնում, իսկ առանձին կուսակցություն չունեք։

«Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման»,- ասաց Քոչարյանը եւ հեռացավ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular