ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ներքաղաքական իրադարձություններ կարող են լինել Հայաստանում առաջիկա օրերին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vrubcovske.ru-ն «Հայաստանը մեծ պայթյունի շեմին է. Փաշինյանին առաջիկա օրերին կարող են տապալել» վերնագրով հոդվածում, հղում անելով Vera Star տելեգրամյան ալիքին, գրում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը և դեպի Արևմուտք գնալը կարող է Փաշինյանին տանել շատ աղետալի ելքի, ավելին, «շիլաշփոթը» կարող է սկսվել հենց առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Արժե սկսել նրանից, որ Փաշինյանն օրերս խորհրդարանում չորսժամյա փակ հանդիպում է անցկացրել իշխող խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումն անցել է լայն ձևաչափով, որին մասնակցել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երկու փոխվարչապետները և կառավարության այլ ներկայացուցիչներ։ Հարկ է նշել, որ նախորդ նմանատիպ ձևաչափով կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հայտարարել էր ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր մտադրության մասին, իսկ պատգամավորներին հանձնարարել ըմբռնել ասվածը և որոշում կայացնել։

Պատգամավորները մտածել են, և Հայաստանի վարչապետի համար անսպասելիորեն պարզվել է, որ ոչ բոլորն են ցանկանում գնալ «եվրոպական ժողովրդավարական դրախտ»։ Ինչպես գրում է հայկական մամուլը, այդ հանդիպմանը եկածների ճնշող մեծամասնությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշները փոխելու փորձի և դրա հետևանքով սպառնացող վտանգների առնչությամբ։ Խորհրդարանականները, ի թիվս այլոց, հայտարարել են, որ վտանգներ է կանխատեսում նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իսկ որոշ պատգամավորներ, ամենևին չզսպելով իրենց, ճակատ ճակատի հարցրել են Փաշինյանին, թե ինչո՞ւ է նա գնում այդ քայլին, դա ի՞նչ է՝ Ռուսաստանին վնաս հասցնելու փո՞րձ, թե՞ դա արվում է ի շահ Հայաստանի, բացի դա, ի՞նչ օգուտներ կբերի երկրին ԵՄ-ին անդամակցելը։

Այսինքն, փաստորեն, հենց հիմա կարելի է նկատել, թե ինչպես են խուճապային տրամադրություններ սկսում հասունանալ իշխող կուսակցության և Հայաստանի ղեկավարության մեջ։ Եվ նման տրամադրությունների դեպքում հեռու չէ նաև ներքաղաքական «շիլաշփոթը»։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն է ստիպում հայերին դուրս գալ փողոց։ Եվ ստեղծված իրավիճակում ոչ ոք չի զարմանա, եթե, իսկապես, զանգվածային բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցների թվում լինեն երեկվա ընկերները, դաշնակիցները, նույնիսկ իշխող կուսակցության ներկայիս ներկայացուցիչները։ Եվ այս իրավիճակում Փաշինյանը չի կարող հույսը դնել ոչ մի Մակրոնի վրա։ Անշուշտ, Ռուսաստանը կարող էր փրկել Հայաստանի ներկայիս ղեկավարին «ցից հանելուց», բայց ակնհայտորեն ոչ այս անգամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular