Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական «կոնֆետ»՝ դեպի ո՞ւր տանող ճանապարհին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական խորհրդարանն օրերս, ինչպես հայտնի է, նոր բանաձև ընդունեց: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հաստատել է, որ դատապարտում է «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»: Հետո՝ լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»:

Ապա՝ նախազգուշացնում է Ադրբեջանին՝ «Հայաստանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից»: Եվ, ի վերջո, Եվրախորհրդարանն այդ բանաձևով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը: Բանաձև մի ասա, դյուրահավատների և իշխանամետ լսարանի հոգու և լսելիքի բալասան ասա: Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ կառավարության վերջին նիստից առաջ մի ձոնախառն ելույթ ունեցավ այդ հոգեպարար առիթով, մի բան էլ հորդորեց, որ այդ բանաձևը հանրային քննարկման առարկա դառնա: Բայց հանրության իրատես մասն էլ, հակառակի պես, դրել ու քննարկում է, թե Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի «ըգրիմենթով» (նախկին «դաբռո») էլ ինչ տարածքներ է ցանկանում նվիրել Ալիևին, որին, ինչպես պարզվում է, դեռ 2018-ին էր խոստացել, որ ինչ կա-չկա տալու է, հանձնելու է:

Բայց եկեք չշեղվենք արծարծյալ բանաձևից: Իրականում Եվրոպական խորհրդարանի այդ՝ ահազդու բառերով հարուստ բանաձևը, պատկերավոր ասած, «կոնֆետ» է՝ առաջին հերթին կամավոր դյուրահավատների, այսինքն՝ խաբվելու և ինքնախաբեության հակված անձանց համար: Սկսենք շատերին ուշքամաղ անող «ԵՄ անդամության թեկնածության» պարագայից: Դա մի այնպիսի օղաբլիթ է, որը տարբեր երկրների քթի տակ տասնամյակներով պահելով՝ այդ երկրներին «պարացնում» են այնպես, ինչպես եվրոպական տերությունների խելքին, ավելի շուտ՝ շահերին... «փչի»: Որ այդքան արագ ու զվարթախինդ լիներ, ապա Եվրոպայի սիրելի Ուկրաինան կամ, օրինակ՝ մեր հարևան Վրաստանը, էլ չենք խոսում Հայաստանի ու հայության երդվյալ թշնամի ու մարդակեր Թուրքիայի մասին, արդեն վաղուց ԵՄ կապտա-աստղավառ գրկում կլինեին: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Ու ոչ միայն մեզ: Եվրոպայում թքած ունեն հայկական, վրացական, ուկրաինական շահերի վրա, անվտանգության վրա, ապրանքների վրա և այլն...

Այդ դեպքում ինչո՞ւ են նման քաղցր-մեղցր բաներ ասում Հայաստանի մասին ու Հայաստանի ականջին: Այդ եվրոպական «կոնֆետի» հիմնական քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց պոկելն է, Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի դեմ ուղղելը, այսինքն՝ Հայաստանին ինքնասպանություն գործելու գայթակղության ենթարկելը: Չէ, առհասարակ, լավ է, որ Եվրոպական խորհրդարանում նման հնչեղ բանաձև են ընդունել: Այլ պարագաներում նույնիսկ կարելի էր սրտանց ողջունել: Բայց կներեք, որ ոմանց անհիմն, իսկ ոմանց էլ (հասկանալի է՝ ում) արհեստական ոգևորության վրա պաղ ջուր ենք ցանում ու հարցնում, իսկ բանաձևն ընդունելուն հաջորդած այս երկու օրվա ընթացքում ադրբեջանական զավթիչները Հայաստանի օկուպացված տարածքի ո՞ր մասից են հեռացել:

Ասենք ավելին. Թուրքիան արդեն համարյա 50 տարի է, ինչ զավթել է Կիպրոսի մի մասը: Ու դեռ այնտեղ են թուրքական օկուպանտները: Չնայած, այս տասնամյակներում Եվրոպական խորհրդարանի և հազարումի նման կառույցի դատապարտող հայտարարություններ այնքան են եղել, որ դրանցով երևի կարելի էր մի քանի մետրանոց պատ շարել: Թեպետ, ինչո՞ւ հասնենք Կիպրոս: Հենց մեր օրինակը ու թարմ օրինակը մեզ քի՞չ է: Հաագայի Միջազգային դատարանի (իսկ դա արդեն միայն Եվրոպան չէ, այլ մի ամբողջ ՄԱԿ) վճիռը ձեռքներին՝ Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն Բերձորի միջանցքով սնունդ և դեղորայք հասցնել շրջափակված արցախցիներին:

Ո՛չ: Եվրոպան ու մնացածները հեչ մի բանով կարողացա՞ն կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը՝ զանգվածային տեղահանությունն ու հայաթափումը: Ո՛չ և կրկին՝ ո՛չ: Քանի-քանի այդպիսի հայտարարություններ ու կոչեր են եղել: Ու էլի, հայտարարությունների, բանաձևերի պակաս չի լինի՝ է՛լ մտահոգվում ենք, է՛լ պահանջում ենք, է՛լ հորդորում ենք... Բայց մե՞ջն ինչ: Ի դեպ, մի ուշագրավ դիտարկում ևս: Կառավարության վերջին նիստում, չնայած Եվրոպական խորհրդարանի բանաձևին նվիրված ելույթին, Նիկոլ Փաշինյանն արդեն կարծես այնքան էլ ոգևորված չէր խոսում, աչքերը չէին կայծկլտում, ձայնն էլ մի տեսակ այն չէր, մի տեսակ եվրոձայն չէր, էլի:

Ըստ երևույթին, ինչ-որ գործընթացներ են ազդել, թե չէ դա իրենից չէ, որ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հավանականությունը հանրությանը չներկայացրեց այնպես, որ Հայաստանն արդեն ԵՄ անդամ է ու վաղվանից վիզաներն ազատականանում են, դե, եվրոպական ցանկացած երկիր էլ կարելի կլինի թռչել, ասենք, հինգ եվրոյով: Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա, այո, վատ չէ, որ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել: Բայց պետք չէ դրա հետ կապված դրսևորվել կուտ տեսած վառեկի նման: Առավել ևս, որ այդ բանաձևը, Եվրոպական խորհրդարանն էլ՝ հետը, ոչ մի պարտադրողական լծակ չունի: Դա զուտ քաղաքական, առավելապես՝ քարոզչական բանաձև է: Եթե Հայաստանն արտաքին քաղաքականություն ունենար, ապա այդ բանաձևը կհամալրեր մեր արտաքին-քաղաքական զինանոցը: Այդպիսի խոսք կա. «Դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»: Պարզվում է՝ ճանապարհին նաև «կոնֆետ» կարող են տալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելու
Ամենադիտված