Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (14 մարտ)․ 1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, Պի թվի օր(մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կամավորների օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1918- Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անց են կացվել Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի միջև:

1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա։

1933 - Կարլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։

1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։

1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ․Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։

1978- ստեղծվել է Սևան ազգային պարկը։

1980- ծնվել է թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր Նելլի Ուվարովան։

1984 - վախճանվել է մեծագույն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

1990- ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

2004-Հասարակածային Գվինեայում նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են երկու տասնյակ օտարերկրացիներ, որոնցից վեցը Հայաստանի քաղաքացիներ:

2007-Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, չի ընդունելՀայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: 120-տեղանոց խորհրդարանում նախագծին կողմ են քվեարկել 12 պատգամավոր:

2009-Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պարտության մատնելով ամերիկացի Lայուան Սայմոնին պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:

2013- վախճանվել է գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

2022- Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ, թվարկած պահանջները, ըստ էության, ենթադրել են քողարկված հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1044 —սկսվել է Դտինցի (կրեմլ) շինարարությունը Նովգորոդում։

1471 —վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին, որը հանդիսանում է «Թագավոր Արթուրի և Կլոր սեղանի քաջարի ասպետների մասին» գրքերի հեղինակը։

1489 —թագուհի Եկատերինա Կորնարոից Վենետիկը գնել է Կիպրոս կղզին։

1709- ծնվել է  ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1794 —ամերիկացի գյուտարար էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։ 1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Իոհան Շտրաուսը։

1823 —վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ Ֆրանսիական հեղափոխության դեմ։

1835 — իստալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որոնց անվանել է ջրանցքներ։

1839- անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։

1879- ծնվել է  տեսաբան ֆիզիկոս Ալբերտ էյնշտեյնը։

1883- վախճանվել է  գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, Մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը։

1900 —համաձայն ԱՄՆ-ի Ոսկե ստանդարտի օրենքի թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։

1917-Կրոնշտադի գուբերնատոր, վիցե-ադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադի ապստամբությունը։

1930 —Լուոելլի աստղադիտարանում քվերակության արդյունքում նոր հայտնաբերված մոլորակը ստացել է 11 ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։

1939 —գերմանական զորքերը սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։

1945 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։

1956 —«Ampex» ամերիկյան ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։

1973- վախճանվել է ամերիկացի ինժեներ Հովարդ Այկեն։

1978- Լիտանի գործողություն շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակել և գրավել են հարավային Լիբանանը։

1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։

2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։ -Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնին։

2005- տեղի է ունեցել Եղևնափայտի հեղափոխությունը Լիբանանում, հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են արել Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայության Լիբանանում և կառավարության դեմ։

2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքկինգը։

Կ. Խաչիկյան

Ազատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան
Ամենադիտված