ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի 2024-ի ծրագիրը յուրահատուկ է․ նշվում է հռչակավոր Շառլ Ազնավուրի 100-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր ասուլիս էր հրավիրվել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք մանրամասներ։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվելու է դասական համերգ և պաշտոնական ընդունելություն, որը հանդիսանալու է երկամսյակի գխավոր միջոցառումը։

Նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ Երևան է այցելելու հայտնի ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը։ Այդ կապակցությամբ մարտի 18-ին  Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը։

Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիրը շատ յուրահատուկ է նաև այն առումով, որ նշվում է բոլոր ժամանակների ամենահայտնի ֆրանկոֆոն երգիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Ֆրանսիայի և Հայաստանի համատեղ առաջարկով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025 թվականների օրացույցում։

Ինչպես նաև ևս մեկ կարևոր իրադարձություն է՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերը Հայաստանում։ Դա լինելու է թերևս ամենամեծ սպորտային միջոցառումը, որը Հայաստանը երբևէ հյուրընկալել է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular