ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։

Բանն այն է, որ 2024 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում եւ 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Չնայած, ավանդույթի համաձայն, նախագահող երկրում նիստ է հրավիրվում` իր նախագահության մեկ տարվա ընթացքում, սակայն Հայաստանում կարծես այդ մասին առայժմ չեն էլ մտածում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 03․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular