Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն զբաղված ենք մեր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի քննարկումային հիմնական թեմաներից մեկն այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է անհապաղ իրեն հանձնել «իր 4 գյուղերը»: Խոսքը, այսպես կոչված, «անկլավների», իսկ իրականում Հայաստանի տարածքի այն հատվածների մասին է, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է հանձնել թշնամուն, ինչն անելու համար արդեն տևական ժամանակ է՝ «նախապատրաստական աշխատանքներ» է իրականացնում: Մասնավորապես, համապատասխան «հանձնողական» քարոզչություն են վարում, կարկառուն քպականները նմանօրինակ շեշտադրումներով ելույթներ ու հարցազրույցներ են ունենում: Արմատավորում են հանրային ընկալման տիրույթում, թե՝ «դրանք նրանցն էին», և այսպես շարունակ:

Ի վերջո, դա կատարվում է, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ականջներին՝ լսելի: Ու ոչ մեկը հարց չի բարձրացնում, որ, ախր, դրանք հայկական տարածքներ են, Հայաստանի հողուջուրն է, եթե անգամ ինչ-որ մի 50 տարի առաջ այս կամ այն բնակավայրում ինչ-որ ադրբեջանական թուրք տվյալ վայրում ապրել՝ ոչխար է արածեցրել: Չէ՞ որ հենց միայն դրանով այդ բուն հայկական հողը չդարձավ «ադրբեջանական»: Թեպետ, այս ինչի մասին ենք խոսում: Հիմա ո՞վ է հիշում, որ Նախիջևանը, որի հետ այդպես անզուսպ ուզում է անպայման Սյունիքի վրայով ու Սյունիքի հաշվին կապ ունենալ Ադրբեջանը, բուն հայոց երկրամաս է, հայկական հողուջուր: Ճի՛շտ է, հայկական բազմահազարամյա պատկանելության մասին վկայող պատմամշակութային հուշարձանները այնտեղ ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն հիմնովին բնաջինջ են արվել:

Այնպես, ինչպես դա այսօր արվում է Արցախում: Նիկոլ Փաշինյանի մեղքով ու նրա ջանքերով հազարամյակների ընթացքում առաջին անգամ լիովին հայաթափված Արցախում: Հարց. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի տարածքներ խոստացել, ինչո՞ւ է պատրաստվում նորանոր զիջումներ անել: Դա ի՞նչ «փաթեթավորմամբ» են ծախում Հայաստանի հանրության վրա:

Իշխանություն կոչվածի ասածն այն է, թե այդպիսով խուսափում են պատերազմից, թե՝ այդպիսով հասնելու են խաղաղության, թե՝ սահմանազատում և սահմանագծում են անելու: Չի լինելու ոչ մի խաղաղություն նման պայմաններում: Այսպես կոչված՝ «անկլավները» հանձնելուց հետո թշնամին արագորեն ամրանալու է այդ «գյուղերում», դրանք դարձնելու է ռազմականացված ամուր հենակետեր, որտեղից, արդեն էլ ավելի լկտիացած ու ոգևորված, հարձակվելու է շրջակա հայկական բնակավայրերի վրա, գնդակոծելու է հասանելիության գոտում հայտնված փոխադրամիջոցները, հետագայում շարունակելու է այդ պլացդարմներից ինտենսիվ հարձակողական գործողություններ վարել: Ճիշտ այնպես, ինչպես հիմա հարձակվում է Ներքին Հանդի կամ Տեղ գյուղի վրա, ինչպես հիմա թառել է Ջերմուկի ու Վարդենիսի, Կապանի ու Գորիսի, Սիսիանի ու Եղեգնաձորի գլխին:

Թշնամին, չհանդիպելով որևէ դիմադրության, կանգ չի առնելու: Արդեն տևական ժամանակ է, ինչ փոխեփոխ՝ մե՛կ Բաքվից, մե՛կ Անկարայից հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ Սյունիքը զավթելու ցանկության մասին: Հայաստանում, ի դեպ, շատերը, երբ մեկնաբանում են թշնամու այդ անթաքույց մղումների մասին հայտարարությունները, խոսում են այն մասին, որ դա Հայաստանը կկտրի Իրանից, նպատակը դա է, նպատակը թյուրքական աշխարհի չընդհատվող կապ ունենալն է: Սկզբունքորեն՝ այո, ասվածի մեջ սխալ բան չկա:

Բայց հազվադեպ է լինում, որ ուշադրություն դարձվի այն իրողությանը, որ Սյունիքի զավթումը գործնականում նշանակում է Հայաստանի, որպես պետության վերացում, Հայաստանի անկլավացում: Այսինքն, այդ դեպքում արդեն այն, ինչ կմնա Հայաստանից, կդառնա անկլավ, այսպես ասենք՝ ինչ-որ էթնիկ արգելավայր՝ բաց երկնքի տակ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է նստած վարչապետի աթոռին, քանի դեռ նրա ՔՊ-ն է իշխանություն, թշնամին շարունակելու է զավթել, գրավել, հոխորտալ, սպառնալ, պահանջել, ստանալ: Այ, մի ադրբեջանական զինվոր էր գերի ընկել, հաջորդ իսկ վայրկյանին վերադարձրեցին՝ անունը դնելով «բարի կամքի դրսևորում»:

Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես հայկական կողմի վախի արտահայտություն, այն է՝ իրենք պահանջեցին, հայերն էլ, վախեցան ու վերադարձրեցին: Հիմա երբեմն-երբեմն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, չգիտես՝ դերասանաբար, թե իսկապես, նեղսրտում են, թե՝ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է առաջ քաշում, նոր պայմաններ է դնում: Կարելի է կարծել, թե իրենք ինչ-որ այլ բան էին ակնկալում: Թե՞ փաշինյանական իշխանության կարկառունները իսկապես մտածում էին, որ կտան Արցախը ու արդեն հանգիստ կապրեն, կվայելեն իրենց պարգևավճարյալ իշխանավարումը...

Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Ալիևի դիմաց Նիկոլ Փաշինյանն է: Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Հայաստանը չի պատրաստվում համարժեք վարվել իր թշնամիների հետ, քանի դեռ Հայաստանը, դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն, զբաղված է իր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով: Դա էլ՝ այն բանի համար երևի, որ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի քիչ խնդիրներ ունենան: Տվեցի՞ն անկլավները, Բաքուն պահանջելու է տալ նաև չանկլավները: Կամ պահանջելու են կրճատել Հայաստանի բանակը: Պահանջելու են, որ Հայաստանի բանակը միայն ատրճանակներով զինված լինի: Հետո էլի նման բաներ... Սա՛ է Փաշինյանի «խաղաղության օրակարգը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված