Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, դրա համար էլ գրված է, որ անկլավ է. «Վիքիմեդիա Հայաստանը»՝ գյուղերի մասին հոդվածները խմբագրելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել էր այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով նաև Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել էր, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ խոսքը հետևյալ չորս գյուղերի մասին է՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի:

Համացանցում այս թեման լայն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, Մարիետա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Չալարեցի՝ մտա Վիքիպեդիա, որոնեցի այն չորս գյուղերը, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Եվ, ով զարմանք, այդ գյուղերի մասին հոդվածները խմբագրվել էին մի քանի օր առաջ և այս գրությունն ունեին. «Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մարտի 2024-ի ժամը 16:20-ին»: Բնականաբար, նախկին տեքստերը չկային, իսկ Վիքիպեդիայի հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին, անգամ անունների ադրբեջաներեն տարբերակ կար նշված: Այ քեզ բան: Եվ ուրեմն՝ բոլոր այն գյուղերի մասին գրառումները, որոնք ուզում է Ադրբեջանը, Վիքիպեդիայի հայկական տարածքում արդեն պիտի որ մեկ հրահանգով փոխված լինեն: Որոնեք Վարդենիսի այն գյուղերը նաև, որոնց վերադարձնելու մասին բամբասանքներ և վախեր կան: Հետևությունները թողնում եմ ձեզ…»:

Հայերեն վիքիպեդիայում փնտրեցինք Վերին Ոսկեպարի վերաբերյալ հոդվածը, որը, ըստ կայքի տվյալների, վերջին անգամ փոփոխության է ենթարկվել երեկ՝ մարտի 10-ին:

No description available.

Հոդվածի խմբագրման պատմության մեջ կարելի է տեսնել, որ այն կայքում ստեղծել է ոմն «GeoO» օգտատեր՝ 2018 թվականի փետրվարի 2-ին: Դրանից հետո հոդվածը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում ձևական են, ոչ թե իմաստային:

Ամենաթարմ խմբագրումներից մեկի արդյունքում հոդվածից հանվել է հետևյալ հատվածը՝

No description available.

Մեկնաբանություն ստանալու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց «Վիքիմեդիա Հայաստանի» հետ.

«Ո՞վ է ասում՝ ադրբեջանական է, ադրբեջանցիք են հեղինակը: Խնդրում եմ՝ բացեք, նորից թերթեք պատմությունը: «ԱշոտՏՆՂ» օգտատերը չի կարող ադրբեջանցի լինել, մեր նախագծի ադմիններից է, «Gardmanahay»-նույնպես ադրբեջանցի չէ, հակառակ դեպքում՝ «գարդմանաադրբեջանցի» կլիներ: «Galust Igityan»-ն էլ իգիթական ազգանուն է, նրան էլ բացառենք ադրբեջանցիների շարքից: Իջնում ենք ավելի ներքև, «GeoO» մասնակիցն է հոդվածի ստեղծողը, որը, վստահեցնում եմ, էլի հայ է:

Հիմա, այստեղ ո՞վ է ադրբեջանցի, որ ասում են՝ ադրբեջանցիները մտել են, ինչ-որ գործողություններ են կատարել: Ասելը հեշտ է, միանգամից մեղքը գցում են, քաշվում մի կողմ: Իսկ Վիքիպեդիան կամավորական տարածք է, խմբագրումները կամավոր կերպով են անում, ոչ մեկը չի վերահսկում: Հիմա դուք էլ կարող եք գրանցվել, ինչ-որ փոփոխություններ անել. միակ նախապայմանը աղբյուր վկայակոչելն է»:

Հարցին, թե ինչու են հոդվածում նաև գյուղերի ադրբեջանական անվանումները նշված, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, չենք կարող մերժել: Նման բան եղել է, դրա համար էլ գրված է, որ անկլավ է: Իսկ քանի որ ադրբեջանական անկլավ է, ու այդ փաստը միջազգայնորեն ընդունված է, դրա համար էլ վերևում նշված է նաև ադրբեջանական անվանումը: Նույն ձևով էլ ադրբեջանական տիրույթում հայկական անվանումն է նշված»,- եզրափակեց «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչը:

 

Ելենա Մաթևոսյան

«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել Ե՞րբ կնշվեն «Տաղավար տոները» 2025 թվականին Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ Հզոր անտիցիկլոն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՈւկրաինային օգնելը կշարունակի մնալ ԵՄ-ի օրակարգային խնդիր. ԲորելՈստիկանները վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած երիտասարդին Մոսկվա թռչող ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել. Աերոֆլոտի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Թբիլիսիում` նոր ցույցերի մասինՆոյեմբերի 12-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի ջազ-քառյակի «Ազնավուր» համերգ-ներկայացումը2 զոհ, 15 վիրավոր. Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող 33 ուղևորներով ավտոբուսը կողաշրջվել էՀայտնի է, թե Հայաստանից ում օգտին են քվեարկել 2024 թվականի Ոսկե գնդակի մրցանակի համարԱվտոբուսը կանգառում վրաերթի է ենթարկել թոշակառուին. նրան փրկել չի հաջողվել. ՌԴ (տեսանյութ 18+) Ավագ Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորածԻ գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. ԿԳՄՍՆ իրազեկումը Նոր տղեկություններ՝ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի մահվան դեպքից Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում ամանորյա տոներից հետո Բազմազավակ ընտանիքը թունավորվել է անհայտ նյութից, երկու տարեկան երեխան մահացել է. ՌԴ Գեղարքունիքի մարզում քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին Քաղաքագետ Բելյակով. Երևանի և Բաքվի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց բեկում չկաՓրկարարները հայտնաբերել են Գեղաշենի սարերում մոլորված քաղաքացիներին Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ Կինը «Instagram»-ի միջոցով առաջարկել է աշխատանք և գրանցումն իրականացնելու համար պահանջել է վճարում Վրաստանն արգելափակում է Հայաստան սպառազինության առաքումը. «Դրա մեջ կա տրամաբանություն»Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա. կա տուժած (տեսանյութ) Երևանում՝ Իսակովի պողոտայում, հրդեհ է բռնկվել «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայում Ժամը 10:00-18:00-ը ջուր չի լինի. հասցեներ Bloomberg. ԵՄ-ն բանակցություններ է վարում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ Անօդաչուներով հարձակում է եղել Մոսկվայի վրա. ներդրվել է «Կարպետ» պլան, օդանավակայանները դադարեցրել են թռիչքները Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին «Հայաստանը դառնում է իրանական «չարիքի առանցքի» մաս. Վերջին մետամորֆոզների մասին»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ով է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով կյանքից հեռացած 17-ամյա տղան Արագ շախմատի հաղթող է դարձել Աշոտ Նադանյանը Հրապարակվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության տեքստը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը
Ամենադիտված