ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Lufthansa-ն գործադուլի պատճառով չեղարկել է չվերթների 80 տոկոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի նախազգուշական գործադուլը, որը սկսվել էր հինգշաբթի, ավարտվել է շաբաթ առավոտյան, ուստի վերջին երկու օրվա ընթացքում ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել բոլոր պլանավորված թռիչքների միայն 10-20%-ը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

«Lufthansa-ի ցամաքային անձնակազմն ավարտեց երկօրյա նախազգուշական գործադուլը։ Աշխատակիցներն աշխատանքի են վերադարձել իրենց հերթափոխի մեկնարկին` ժամը 7:10-ին։ Վերջին երկու օրվա ընթացքում նախատեսված թռիչքների միայն 10%-ից 20%-ն է իրականացվել»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չնայած անձնակազմի կողմից աշխատանքի վերսկսմանը՝ ավիաընկերությունները զգուշացնում են թռիչքների հնարավոր չեղարկման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի երկրորդ խոշոր արհմիությունը՝ Ver.di-ն, հայտարարել է երկրի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի հերթական գործադուլի մասին։ Արհմիության տվյալներով՝ ավիաընկերությունը չի բավարարել հիմնական պահանջը, այն է՝ ավելացնել աշխատավարձերը, բայց ոչ պակաս, քան 500 եվրոյով։ Բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մարտի 13-14-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular