ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը պատրաստվում էր նրան, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ը պատրաստվում էր նրան, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ, գրում է dw.com –ի պաշտոնական հեռագրային ալիքը հղում կատարելով CNN-ին։

Հեռուստաալիքի տվյալներով 2022 թվականի ամառվա վերջին և աշնան սկզբին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում Վաշինգտոնի ծրագրերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն այդ կապակցությամբ իր մտահոգություններով է կիսել Չինաստանի և Հնդկաստանի հետ։

Վաշինգտոնի անհանգստությունն առաջացել էր ամերիկյան հետախուզությունից ստացված տվյալներից, ինչպես նաև ուկրաինական բանակի հաջողությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների կողմից տարբեր մակարդակներում համապատասխան սպառնալիքների ալիքից: 2022 թվականի սեպտեմբերին այդ մասին հայտարարել է ինքը՝ Պուտինը, ինչը քննադատության արժանացավ ոչ միայն արևմտյան երկրների, այլ նաև Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարների կողմից, որոնց Ռուսաստանի Դաշնությունը համարում է «բարեկամ» երկրներ։ CNN-ի զրուցակիցները կարծում են, որ հենց «գործընկերների» կողմից Ռուսաստանի Դաշնության քննադատությունն էր օգնել կանխել սրացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular