Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոնքը շինելու տեղը...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե ամեն ինչում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այդպիսի հանրածանոթ ասացվածք կա. «Հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքն էլ հանեցին»: Սա իսկը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունը բնորոշելու համար է ասված: Նախորդ համարներում արդեն դիտարկել ենք, թե ինչ փորձանքներ բերեցին Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը արտաքինքաղաքական առումով և Հայոց բանակի գլխին: Բայց չէ՞ որ միայն դա չէ: Գրեթե չկա ոլորտ, որտեղ «թավշահեղափոխականները» մի «թարս բան» մոգոնած կամ նախաձեռնած չլինեն: Ավելին, եթե անգամ արտաքուստ ինչ-որ դրական նպատակադրում է երևում դրանց տակ, էլի, միևնույնն է, հակառակ էֆեկտ է ստացվում:

Շատ հեռու չգնանք. ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության որոշմամբ, մարտի 1-ից ավելի քան 450 անուն դեղեր դեղատները բաց են թողնում միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Սրա հիմնական հռչակագրային նպատակը բնակչությանն ինքնաբուժությունից պաշտպանելն է: Խոսքը հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերի, հակաբիոտիկների, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի մասին է: Ենթադրենք, թե իսկապես էլ Փաշինյանի իշխանությունը «լավ բան» էր ուզում անել: Ենթադրենք: Բայց հետևանքը իրական կյանքում ինչպիսի՞ն է: Թող նշված դեղերն օգտագործող հայրենակիցները, բժիշկներն ու դեղատների աշխատողներն առաջինն ասեն: Իսկ մինչ նրանք իրենց ասելիքը մեջբերելի արտահայտություններով կձևակերպեն, հակիրճ նշենք՝ խայտառակությո՛ւն ու բառիս բուն իմաստով քաոս:

Հեռու մի գնացեք, մտեք ցանկացած պոլիկլինիկա ու կհամոզվեք դրանում: Առողջապահական համակարգն ուղղակիորեն անպատրաստ էր նման որոշման իրականացմանը: Ու դեռ 2025-ի հունվարի 1-ից էլ ցանկանում են գրեթե բոլոր դեղերի վրա տարածել «էլեկտրոնային դեղատոմսերի» պարտադրանքը: Բայց սա ընդամենկ 1 օրինակ է: Փաշինյանը, հիշո՞ւմ եք, հայտարարում էր «խաղամոլության դեմ» պայքարելու մասին: Անգամ ինչ-որ օրինագծեր մտմտացին, ինչ-որ սխեմաներ կազմեցին: Եվ ի՞նչ: Եվ այն, որ փաշինյանական կառավարման 6 տարվա ընթացքում «խաղամոլության» ծավալները բազմապատիկ են աճել: Չստացվե՞ց, որ էլի՝ «հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքը հանեցին»:

Վերցնենք այնպիսի անմեղ մի բան, ինչպիսին է շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով պոլիէթիլենային տոպրակների թանկացումը: Փաշինյանական իշխանության այս նախաձեռնության հիմնական «փորացավը», ժողովրդական բառուբանով ասած, ցելոֆանե տոպրակներից մեր շրջակա միջավայրն ազատելն էր: Ու ի՞նչ: Ու այն, որ դա ընդամենը վերաճեց հանրության վրա «ցելոֆանի հարկ» դնելու: Այսինքն, դրա ամբողջ «էֆեկտն» այն եղավ, որ մարդիկ խանութներում սկսեցին 10-ի փոխարեն 50 դրամ վճարել այդ տոպրակների համար, որոնք, ի լրումն, մի բան էլ ավելի հաստացան: Այսինքն՝ պոլիէթիլենային մասն ավելացավ, ու այժմյան տոպրակները շատ ավելի դանդաղ են քայքայվելու, քան մինչ այդ գործածվողները: Կարևորը՝ մարդկանց գրպաններն ավելի շատ թեթևացրին: Թվում է, թե անմեղ-անշառ բաներ են, չէ՞:

Հա, Արցախի կորստի, Փաշինյանի իշխանության բերած այլևայլ աղետների խորապատկերում, այո, նշվածները գուցե ոչ մի բան են կամ չնչին մի երևույթ: Բայց մյուս կողմից՝ դա մեր ամենօրյա իրականությունն է, որի պայմաններում ապրում ենք, եթե իհարկե, այս մղձավանջը կարելի է կյանք համարել: Կամ՝ վերցնենք կերակրի աղին Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարած «սրբազան պատերազմը»: Դե այն, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին արգելեցին աղ (աղաման) դնել՝ դրա համար ահռելի տուգանք սահմանելով: Թե այդ նախաձեռնության հեղինակներից որ մեկին են դպրոցում քիմիայից «1» նշանակել, անհայտ է, բայց որ հիշատակված նախաձեռնությունն ինքնին անհեթեթություն է և ամենաիսկական «թիթեռանկարչություն», կարծում ենք՝ ակնհայտ է: Ի լրումն, բազմաթիվ մեծուփոքր սննդակետերի աշխատողների կյանքին էլի մի ինչ-որ անախորժություն հաղորդեցին:

Փաշինյանը, կհիշեք, «պինցետով, տնական արաղով» էր կորոնավիրուսի դեմ «պայքարում», բայց այդ «պայքարը» վերածեցին բավականին եկամտաբեր (իրենց համար) միջոցի: Հիշո՞ւմ եք անհեթեթ պահանջներն ու է՛լ ավելի անհեթեթ տուգանքները: Ու, որպես ծաղր, հայտարարեցին, թե՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ չի»: Դա ասում է հայրենակիցներին ամենից շատը տուգանած կառավարության ղեկավարը... Ի դեպ, տուգանքների մասին: Շատերդ տեսած կլինեք մթերային խանութներում, դեղատներում փակցված զգուշացնող պաստառները՝ «Ծխելու համար 50000 դրամ տուգանք»: Գիտեք, սա արդեն բացահայտ ծաղր ու անթաքույց վիրավորանք է: Ինչո՞ւ: Որովհետև ես, օրինակ՝ երբեք չեմ տեսել, որ իմ որևէ հայրենակից վառած ծխախոտը բերանին՝ մտնի մթերային խանութ: Չգիտեմ, միգուցե 30 տարվա մեջ 1 անգամ նման մի բան որևէ տեղ եղե՞լ է: Առավել ևս, չեմ պատկերացնում մեկին, անգամ՝ շարունակաբար Փաշինյանին ընտրող հայրենակիցների շարքերում, անգամ կարկառուն քպականներից մեկի հանրահայտ հարևան «Պողոսի» կատեգորիայից մեկին, որ ծխելով մտնի դեղատուն:

Ու էլի, եթե երբևէ նման դեպք եղել է, ապա այդ ցուցանակը նման մեկին չի խանգարելու: Մինչդեռ, եթե նման պաստառներ են փակցնում, ստացվում է, որ հայերը հենց միայն նրա համար են արթնանում, որ առավոտ-կանուխ վազեն դեղատներ ու մթերային խանութներ... մի-մի հատ ծխելու նպատակով: Ի դեպ, ծխելու մասին, որի դեմ ևս փաշինյանական իշխանությունը իբրև թե պայքարում է: Մասնագետները ահազանգում են, ասենք՝ վիճակագրությունն էլ հուշում է, որ Հայաստանում ավելացել է թմրամոլների, թմրանյութեր օգտագործողների թիվը, իսկ որ է՛լ ավելի վատ է, վերջին 4-5 տարում թմրամոլությունը մեր երկրում բավականին «երիտասարդացել» է: «Հոնքը շինելու փոխարեն...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե իրենց ամեն ինչում: Հիմա էլ, փաստորեն, որոշել են ինքնիշխանության «հոնքի» վրա կենտրոնանալ: Ասպես մի քիչ էլ, ու երկրի և ինքնիշխանության երկու «աչքն» էլ վերջնականապես կհանեն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնիԻրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով
Ամենադիտված