Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օդանավակայաններ և դատարկություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ նախագահ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բացեց Ադրբեջանի Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով ու ուղեկցողներով, գրում է Եվրոպական «Ազատություն» ռադիոյի rferl.org կայքը։ Այդ օրից հետո նոր օդանավակայանը գործնականում դատարկ է, միայն սահմանապահներն են իրենց տաղավարներում: Բացումից մեկ տարի անց Ադրբեջանը հայտնեց, որ 44 միլիոն դոլար արժողությամբ Ֆիզուլիի օդանավակայանում շաբաթական մոտ մեկ ինքնաթիռ է իջնում։ Ներկայումս՝ 2024 թվականին, ըստ թռիչքների հետագծման կայքերի այնտեղ չկան ժամանումներ կամ մեկնումներ: 2022 թվականի հոկտեմբերին էլ Ֆիզուլիից յոթանասուն կիլոմետր հյուսիս-արևելք՝ Զանգիլանի մոտ բացվեց ևս մեկ էլեգանտ միջազգային օդանավակայան։ Բացի դա Լաչինի մերձակա լեռներում երրորդ օդանավակայանն է կառուցվում։

Այդ բոլոր օդանավակայանները 2020 թվականին Բաքվի կողմից սկսած Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավումից հետո էթնիկ հայերից հետ վերադարձված տարածքներում իրականացվող զանգվածային շինարարության մի մասն են կազմում: Բաքուն այդ իրադարձությունները հայտարարել է որպես «մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» հարյուր հազարավոր այն ադրբեջանցիների համար, ովքեր փախել էին հայկական ուժերի առաջխաղացումից 1988-94 թվականներին Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմի ժամանակ:

Ադրբեջանցի տնտեսագետ Թոգրուլ Վելիևը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ մեկուսացված շրջաններում նման նախագծերի հսկայական մասշտաբը կարող է մասամբ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ադրբեջանական պետության տարբեր ճյուղեր առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղված են հեշտ ֆինանսավորում ստանալուն։ «Յուրաքանչյուր պետական գերատեսչություն փորձում է մասնակցել միլիարդավոր դոլարների հասնող միջոցների բաշխմանը»,- ասել է Վալիևը։ Նշենք, որ 2023 թվականին Բաքուն 3,1 միլիարդ դոլար էր հատկացրել այդ տարածքների վերականգնման համար։ Որպես մեկուսացված շրջաններում «կրեատիվ» ծախսային գաղափարների օրինակ Վալիևը նշել է հետևյալը. «Գյուղատնտեսության նախարարությունն է առաջարկում խելացի գյուղ կառուցել, թեև քաղաքների և գյուղերի կառուցումով պետք է զբաղվեն այլ գերատեսչություններ»։ «AZAL»-ը (Ադրբեջանական ավիաուղիներ) խորհուրդ է տալիս Զանգիլանում օդանավակայան կառուցել, հավելել է տնտեսագետը, թեև մի ուղղությամբ (թեկուզ Հայաստանում) արդեն իսկ կա բառացիորեն մեկ ժամվա ճանապարհի օդանավակայան, մյուս ուղղությամբ էլ մի քանի ժամվա։

Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը կազմում է մոտ 100,000, փախել է Հայաստան 2023 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց ռազմական հարձակում, և որն անջատողական շրջանը դրեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն դարեր շարունակ այն բնակեցված է եղել էթնիկ հայերով:

Ըստ նախագահ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի էթնիկ հայերը Լեռնային Ղարաբաղից ինքնակամ են հեռացել: «Մենք բացել ենք դարպասները և հարգել նրանց ազատ տեղաշարժի, ընտրության ազատությունը»,- ասել է նա:
Սակայն ռազմական հարձակմանը նախորդած այդ տարածաշրջանի ամիսներով շրջափակումը, ինչպես նաև ադրբեջանցի զինվորների ձեռքով էթնիկ հայերի մի քանի ենթադրյալ սպանությունները ստիպել են միջազգային փորձագետներին այդ գաղթը դիտարկել որպես հարկադրանքի գործողություն, որը հավասարազոր է պատերազմական հանցագործության: Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ միայն մոտ 2000 ադրբեջանցի է վերադարձել այդ ամայի շրջաններ, բայց Բաքուն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը այնտեղ վերաբնակեցնել մոտ 150 հազար մարդու:

Ամերիկահայ հետազոտող Սիմոն Մաղաքյանը, ով բացահայտել է Ադրբեջանի կողմից Նախիջևանի էքսկլավայում հայկական քրիստոնեական ժառանգության գրեթե ամբողջական ոչնչացումը, կարծում է, որ լայնածավալ շինարարական ծրագրերը որոշ դեպքերում կարող են օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական հազարավոր պատմական հուշարձաններից ու վայրերից մի քանիսի «շարունակական ոչնչացման ծխածածկույթ»: Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից հրապարակված պաշտոնական լուսանկարներում ակնհայտ է հայկական մշակութային ժառանգության բացակայությունը: Մաղաքյանը, ով ուշադիր ուսումնասիրել է վերանվաճված շրջանների հրապարակված պատկերները, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղ մուտքը, թվում է թե, խստորեն վերահսկվում է նույնիսկ ադրբեջանցի զբոսաշրջիկների կամ անգամ նախկին ադրբեջանցի բնակիչների համար»: Ադրբեջանական ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ, ովքեր վերջերս այցելել էին վերանվաճված շրջաններ, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին, քանի որ դա համարել են «զգայուն թեմա» վերջին շաբաթների ընթացքում լրագրողների ձերբակալությունների ալիքից հետո:

2021 թվականի դեկտեմբերին Միջազգային Քրեական Դատարանը նախնական վճիռ է կայացրել, ըստ որի Ադրբեջանը պետք է «պատժի և կանխի» հայկական հուշարձանների ոչնչացումը։ Բայց մինչև Միջազգային Քրեական Դատարանի այդ նախնական որոշումը 2021 թվականին Լեռնային Ղարաբաղի ամենանշանավոր շենքերից մեկի՝ Ղազանչեցոց տաճարի գագաթը արդեն բյուզանդական գմբեթի էր վերածվել։ Դիտորդներն նշում են, որ Միջազգային Քրեական Դատարանի որոշումից հետո Բաքուն, ըստ երևույթին, սկսել է համեմատաբար զուսպ վերաբերմունք դրսևորել մշակութային վայրերի նկատմամբ, և կա որոշակի հույս, որ մնացած հայկական մշակութային ժառանգությունը կարող է գոյատևել, եթե, իհարկե, արբանյակային մոնիտորինգը և միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա շարունակվեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված