Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (08 մարտ). 55 տարի առաջ «Անուշի» բեմադրությամբ բացվել է Երևանի դրամատիկական թատրոնը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կանանց միջազգային օր, Սիրիա՝ Հեղափոխության օր, Բաաս կուսակցության իշխանություն գալու օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ալբանիա՝ Ուսուցչի օր, Լիբերիա՝ Նահատակների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է մեծանուն գիտնական, բանասեր Հրաչյա Աճառյանը:

1887 - ծնվել է նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։

1899 –ծնվել է ռումինահայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Գրիգոր Ավագյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը:

1911 –ծնվել է ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ալան Հովհաննեսը:

1927 – ծնվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1930 –ծնվել է  ուզբեկահայ խորհրդային թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը:

1932 –ծնվել է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը:

1935 –ծնվել է քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը։

1935 –ծնվել է ճարտարապետ Արսեն Մելիքյանը:

1938 –ծնվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

1956 - վախճանվել է Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը։

1969- «Անուշի» բեմադրությամբ բացվել է Երևանի դրամատիկական թատրոնը:

1972 –վախճանվել է ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիր Հովհաննես Չալթիկյանը:

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։

1984 –վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը:

2002-ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկել են փոխել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը և Հայաստանից ու Ադրբեջանից բացի, այդ գործընթացին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին:

2007-ԱՄՆ-ի կառավարության սննդի և դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում և վնասակար է առողջության համար:

2008-Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

2011-Էրզրումի դատարանը կասեցրել է Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը:

2019- վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

2022- Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161 –վախճանվել է Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը։

1302 –վախճանվել է իտալացի քանդակագործ և ճարտարապետ Առնոլֆո դի Կամբիոն։

1403 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 1-ինը:

1618 —գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման իր երրորդ օրենքը:

1658 —ստորագրվել է Ռոսկիլլյան խաղաղության պայմանագիրը, որով իսկ ավարտվել է շվեդ-դանիական պատերազմը և Շվեդիան հսկայական տարածքներ է ստացել:

1669 - տեղի է ունեցել Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։

1702 —Աննա Ստյուարտը դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի: 1714 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախը:

1736 —Նադիր շահը գահընկեց է արել Սոֆեվիդների տոհմի վերջին ներկայացուցչին, թագադրվել է որպես Իրանի շահ և ստեղծել է Աֆշարիդների նոր դինաստիան:

1759 —Փարիզի խորհրդարանը քննադատության է ենթարկել Դենի Դիդրոյի ստեղծած  «Հանրագիտարան»-ը:

1842 - Միլանի Լա Սկալա թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։

1869 - վախճանվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ Հեկտոր Բեռլիոզը։

1888 —Ռուսաստանում ցար Ալեքսանդր 3-րդը հրաձգարանում առաջին անգամ կրակել է Մաքսիմ գնդացրից և որոշել դրանցով համալրել ռուսական բանակը:

 1894 - ծնվել է ֆինն նշանավոր քանդակագործ Վյայնո Աալտոնենը։

1899 - Հիմնվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը։

1910 -Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարել է Կանանց միջազգային օր։

1935 –սատկել է  Հաչիկո շունը, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ բազում տարիներ տիրոջ մահից հետո։ Ճապոնիայում նա հավատարմության խորհրդանիշ է դարձել։

1942 –վախճանվել է կուբացի շախմատիստ Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1950 - ԽՍՀՄ-ը հայտարարել է ատոմային ռումբ ստեղծելու մասին։

1958 - սկսել է գործել Ղազախստանի «Ղազախստան» պետական հեռուստաալիքը։

1974 - Թողարկվել է «Քուին» խմբի երկրորդ ստուդիական ալբոմը։

2011 - Սկսել է հեռարձակվել Prima Love չեխական թվային հեռուստաալիքը։

2013 - Միլոշ Զեմանը դարձել է  Չեխիայի նախագահ։

2014 - անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռն իր ուղևորներով։

Կ. Խաչիկյան

Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը
Ամենադիտված