ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է Երևանը ձգտում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ հայկական կողմի հայցերն ընդդեմ Ռուսաստանի սահմանապահների, ովքեր կատարում են իրենց պարտականությունները Երևանի օդանավակայանում, բացարձակապես անհիմն են և կրում են զուտ քաղաքական բնույթ։ Ուստի Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, ով պահանջում է հեռացնել ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից, ընդամենը հանրապետության իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ սկսված քաղաքական արշավի շարունակությունն է: Նման գնահատական է տվել ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը regnum.ru-ի հետ զրույցում։

Հայաստանում իրավիճակը հիմա շատ ծանր է, պարզաբանել է փորձագետը։ Հանրապետությունում շատերն են հիասթափված ՀԱՊԿ-ից, քանի որ այդ կառույցից կային ակնկալիքներ կապված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարևան Ադրբեջանի հավակնություններից պաշտպանելու հետ: Իր հերթին, Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են օգտվել այդ տրամադրություններից, քանի որ փորձում են ինտեգրվել հակառուսական քաղաքականություն վարող արևմտյան միջազգային կառույցներին։

Սակայն Ռուսաստանը բազմիցս է առաջարկել ՀԱՊԿ առաքելություններ տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին, հիշեցրել է փորձագետը, ի վերջո, այդ կազմակերպությունը ռազմական դաշինք է, և Անդրկովկասը նրա պատասխանատվության ոլորտներից է, սակայն Հայաստանի իշխանությունները չեն օգտվել այդ հնարավորությունից։

Իր հերթին, Հայաստանի բնակչության մի զգալի մասը Ղարաբաղի կորստի համար մեղադրում է Փաշինյանի գլխավորած սեփական իշխանություններին, նշել է regnum.ru-ի զրուցակիցը։ Անցյալ սեպտեմբերին, երբ ղարաբաղի տարածաշրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ պահանջելով վարչապետի հրաժարականը։ «Հիմա Հայաստանի իշխանություններն անվտանգության ոլորտում նոր գործընկերներ են փնտրում,- նշել է Սիլաևը,- ես հիմա չեմ էլ ասում կգտնեն, թե՞ ոչ: Սակայն որոնումները սկսվեցին նրանից, որ Երևանը սկսեց փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վստահ չեմ, որ դա նոր գործընկերներ գտնելու օպտիմալ միջոց էր»։

Ինչ վերաբերում է ներկայումս Երևանի օդանավակայանում ծառայող ռուս սահմանապահների գործողություններին, ապա Հայաստանի իշխանությունները պարզապես հիմնավորված պաշտոնական բողոքներ չունեն նրանց դեմ։ Իսկ նրանց ներկայությունը հանրապետությունում ոչ թե ՀԱՊԿ-ի գծով է, այլ երկկողմ ռուս-հայկական համաձայնագրի շրջանակներում, մատնանշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular