Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և Արևմուտքի համատեղ խաղն ընդդեմ Իրանի կարող է թանկ նստել Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում մեկնարկել է Իրանի դեմ քարոզչական արշավը։ Դրա առաջնագծում են կա՛մ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կա՛մ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ և ինչն էլ ավելի կարևոր է՝ ունեն ընդգծված պրո-արևմտյան կողմնորոշում: Հիմնական թեզերը, որ փորձում են հրամցնել հայ հանրությանը, հետևյալն են՝  Իրանն Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի, Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա՝ Հայաստանը կմնա շրջափակման մեջ, Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։

Ավելորդ է նշել, որ այս քարոզչական արշավը ամբողջովին տեղավորվում է Արևմուտքի՝ Հայաստանը ՌԴ-ից և Իրանից անջատելու, այս երկու երկրների լծակները Հարավային Կովկասում զրոյի հասցնելու ծրագրի տրամաբանության մեջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Իրանի Իսլամական հանրապետության հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը և անվտանգային խնդիրները: Սակայն, ՀՀ իշխանությունները սպասարկելով Արևմուտքի օրակարգը՝ մոռանում են այդ հանգամանքի մասին և անում քայլեր, որոնք անկասկած չեն բխում ՀՀ պետական շահերից: Թեհրանը չի էլ թաքցնում իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ խորացող սիրախաղին: Շաբաթներ առաջ Հայաստան այցելած Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլլահիանը նշել էր, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Եվ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել:

«Ռահբորդե Մոասեր» (Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «Հաշվի առնելով  Մոսկվայի աճող դժգոհությունն իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱՊԿ–ից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունն իր երկրի հյուսիսային սահմաններում սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից, մտավախություն կա, որ տարածաշրջանում կսկսի հերթական լարվածությունը»։

Դեպի Արևմուտք դրեյֆի և Իրանի հետ հարաբերությունները սառեցնելու արդյունքում Հայաստանը ոչ միայն հայտնվելու է տոտալ շրջափակման մեջ, այլ նաև լուրջ հարվածի տակ է դնելու երկրի ողջ հարավը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը էքսպանսիոնիստական ծրագրեր ունի նաև Սյունիքի մարզի հետ կապված և այդ ծրագրերի իրականացմանը մեծապես խոչընդոտել է հենց Թեհրանի հստակ և սկզբունքային դիրքորոշումն այս հարցում։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն Իրանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում Անկարայի դիրքերի ամրապնդման հնարավորություն, ինչը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի առաջացման անխուսափելի արդյունքը։ Վերջինս  ուղղակի սպառնալիք Է ԻԻՀ անվտանգության համար, քանի որ այդպիսով երկրի հյուսիսային սահմանները, մասնավորապես՝ հյուսիս-արևմուտքը, փաստացի կհայտնվի թուրքական շրջապատման մեջ։ Այս առումով ՀՀ և ԻԻՀ շահերը համընկնում են, սակայն, դեռևս: Եթե Փաշինյանը շարունակի Արևմուտքի հետ քաղաքական սիրախաղը, հաշվի չառնելով իրանական կողմի մեսիջներն ու շահերը, ապա ակնհայտ է, որ Թեհրանին այլ բան չի մնալու, քան պայմանավորվել Ադրբեջանի հետ: Առաջին ծիծեռնակն արդեն իսկ կա: Երեկ,  Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել: Թերևս ավելորդ է նշել, թե ինչ ռիսկեր և վտանգներ կարող է պարունակել Հայաստանի համար այդ նոր էջը:

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան
Ամենադիտված