ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերություններին հրավիրում է ներդրումներ անելու

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի և Դուբայ քաղաքի հետ: 

Կողմերը փաստել են, որ առկա է մեծ հնարավորություն՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև խելացի  լուծումներ մշակելու համար: 

Շնորհակալություն հայտնելով գործակցություն հաստատելու պատրաստակամության համար՝ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների ու քաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրեր իրականացնելու համար:  

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել նաև քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք ներդրումային հետաքրքրություն  կարող են ունենալ էմիրությունների ընկերությունների համար: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular