Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ քրեածին իրավիճակ, հանցավորության սարսափելի աճ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թվի ու բովանդակության վերաբերյալ Ազգային վիճծառայության հրապարակած տվյալները, քիչ է ասել, թե ահավոր են ու սարսափազդու: Դա ուղղակի խայտառակություն է, առաջին հերթին՝ Փաշինյանի գլխավորած իշխանության, նրա ՆԳՆ-ի, ոստիկանության, իրավապահ մարմինների կատաստրոֆիկ վատ աշխատանքի «արդյունքների» արձանագրումը: 2022-ի համեմատ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվն աճել է 3 հազար դեպքով: Այն է՝ 2022 թվին արձանագրվել է 37612 հանցագործություն, իսկ 2023-ին արդեն՝ 40666 հանցագործություն: Դա ինքնին արդեն իսկ վատ է: Բայց արձանագրված հանցագործությունների «որակական» բովանդակությունն էլ ավելի ահավոր է:

Այսպես. սպանության դեպքերն աճել են կրկնակի. եթե 2022-ին գրանցվել է 542 սպանություն, ապա անցյալ տարի այդ սև «ցուցանիշը» հասել է արդեն 1187-ի: Միայն մի պահ խորհեք, էլի, միայն անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել 1187 սպանություն: Այսինքն, տարվա ամեն օրվա ընթացքում միջինը 3 սպանություն է կատարվել: Մեկուկես անգամ աճել է սպանության փորձերի թիվը՝ 65 դեպք (2022-ին եղել է 46): Կրկնակի աճել են թրաֆիքինգի դեպքերը (19 դեպք՝ նախորդ տարվա 8-ի դիմաց): Առհասարակ, աճել են «միջին ծանրության», «ծանր» և «առանձնապես ծանր» հանցագործությունները. համապատասխանաբար՝ 13913, 6169 և 1679 դեպք (2022-ին եղել է՝ 11183, 5092 և 880): Կարելի է շարունակել վիճակագրական (պաշտոնական) տվյալների թվարկումը, բայց արդեն նշվածն էլ առավել քան բավարար է՝ պատկերացում կազմելու համար: Չնայած, ի՞նչ «պատկերացում կազմելու» մասին է խոսքը, եթե մենք այդ իրականության մեջ ապրում ենք:

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում չհանդիպենք սպանության, դանակահարության, միտումնավոր վնասվածք պատճառելու մասին տեղեկությունների, այստեղ կամ այնտեղ, մայրաքաղաքի կամ այլ քաղաքի այս կամ այն վայրում կրակոցների մասին լուրերի: Սա ի՞նչ է նշանակում: Իսկ սա, ինչ էլ ասվի, ամենից առաջ նշանակում է գործադիր իշխանության և իրավապահ համակարգի վատ աշխատանք: Դե, եթե մի երկրում ոստիկանության, ՆԳ նախարարության, իրավապահ մարմինների ամբողջ «բանուգործը», միակ խնդիրը լինի Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելը, լինի նրա քմահաճույքով քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելը, խաղաղ բնակչության վրա հարձակվելը, մարդկանց քաղաքական հայացքների համար հանիրավի կալանավորելը, խոշտանգելը, հետապնդելը, ապօրինի լրտեսելը, գաղտնալսելը և այլն, և այդպես շարունակ, ապա պարզ է, որ հանցավորության վիճակն էլ այս պիտի լինի:

Եվ ի՞նչն է հատկանշական. ոստիկանները միլիարդավոր դրամների պարգևատրումներ են ստանում Փաշինյանից: Հասկանալի է՝ նրա իշխանությունը, նրա բռնապետական, ոստիկանապետական ռեժիմը պահպանելու համար: Այնպես որ, եթե սպանությունները եռապատկվեն էլ, իրենց առանձնապես չի էլ անհանգստացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Ամենադիտված