Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անճար-միամիտ» ձևացողների փորձանքաբեր «փորձարարությունները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, և դա հաճախ զգացվում է, ինքն էլ առանձնապես չի ընդվզում, երբ իր առավել թունդ երկրպագուները, փորձելով ամեն գնով արդարացնել իրենց պաշտամունքի առարկային, ասում են, թե՝ «ախր, նա անճար, միամիտ է...»: Դե, հիշում եք՝ «խեղճ Նիկոլն ինչ անի» սկզբունքով: Դա, իհարկե, ամենևին այդպես չէ: Մանավանդ, որ այն ավերածությունները, կործանիչ այն քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, ժամանակին, առնվազն հիմնական ուղղության, եթե կարելի է դա անվանել «գաղափար», ապա՝ գաղափարի կամ պատկերացման տեսքով բազմիցս ներկայացրել է հոդվածներում: Այլ հարց է, թե ինչ գործ ունի «անճար-միամիտը» պետության նավի ղեկի մոտ, այն էլ՝ նման փոթորկահույզ իրավիճակում, այսուանկողմից բարձրացող ծանր ալիքների պայմաններում:

Բայց նման հարց ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը չի հնչեցնում: Բռնել են ղեկը Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ու ոչ մի կերպ չեն ուզում այն թողնել: Հակառակը՝ ավելի ամուր են կառչում՝ ցույց տալով, որ միայն այդպես են պատկերացնում իրենց անհատական ու խմբակային անվտանգությունը: Իսկ թե ինչ կլինի նավի ու, պայմանական ասած, ուղևորների հետ, նրանց ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ու, այսպես ասենք, փորձը փորձի ետևից են անում, հաճախ՝ մի ծայրահեղությունից նետվելով մյուս ծայրահեղության գիրկը, նավն էլ, ուղևորներով հանդերձ, այսուայնկողմ նետելով, մի ալիքից մյուսին հարվածելով, մի խութից մյուսին դիպչելով: Ինչ 2018-ից Փաշինյանը նստել է ղեկին, չեն դադարում արտաքին-քաղաքական «փորձարարությունները»:

Իսկ հիմա՝ մեր օրերում, դրանք արդեն հիվանդագին ու ցայտուն, ավելին՝ ցավոտ դրսևորումներ են ստանում՝ սպառնալից զարգացումների հեռանկարներով: Խոսենք փաստերով և կոնկրետ օրինակներով: Առաջինը. 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկավ իշխանության, հասկանալի էր, որ ղեկը հայտնվել է հակառուսական տրամադրություններ ունեցողների և, պայմանական ասած, արևմտամետների ձեռքերում: Հարցը միայն այն չէ, որ իշխանության եկած փաշինյանական մերձավոր շրջապատում քիչ չեն նրանք, որ դրանից ընդամենը ամիսներ, տարիներ առաջ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր էին անում և աչքի էին ընկել նմանօրինակ այլ դրսևորումներով: Չնայած, դա ինչպե՞ս կարող է «հարց չլինել»:

Նույնը՝ Փաշինյանի մասին, որ անձամբ աչքի է ընկել ԵԱՏՄ-ի դեմ, ավելի ճիշտ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնություններով: Եվ ահա, այդ «անձնակազմը», հայտնվելով պետության ղեկին, անմիջապես սկսեց դրսևորել իր արտաքին-քաղաքական ուղղվածությունը: Դա և՛ ռուսական ընկերությունների դեմ տարատեսակ գործերի հարուցմամբ դրսևորվեց, և՛ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված սկանդալով: Բայց մի պահ թվաց, թե արտաքին-քաղաքական ուժերի, գերտերությունների հետ որոշակի կոնսենսուսի հանգեցին: Սակայն ակնհայտ է այն, որ պետության արտաքին-քաղաքական կողմնորոշման կամ առաջնահերթությունների հետ փաշինյանական «փորձարարություններն» իրենց տակ ոչ մի ռեալ հաշվարկ չունեին, էլ չենք ասում՝ հնարավոր զարգացումների մշակված սցենարներ ու դրանց հետ կապված հավանական քայլերի մտմտուքների մասին:

Ավելին, ընդհանրական տպավորությունն այն է, որ «վերից» ասվում էր, իսկ փաշինյանական իշխանությունը կատարում էր հրահանգները՝ ինքն էլ լավ չպատկերացնելով, թե դրանից հետո ինչեր կարող են լինել: Մեկ այլ հարթություն դիտարկենք: Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը թե՛ Փաշինյանը, թե՛ իր կարկառունները փորձում են հիմնավորել անվտանգային գործոններով, այն է՝ Ռուսաստանը (և ՀԱՊԿ-ը) չարդարացրեցին անվտանգային այն ակնկալիքները, որ ուներ Հայաստանը, ուստի պետք է այլ «երաշխավորներ» (ակնկալիք չարդարացնողներ էլ կարելի է ասել) փնտրել, ի դեմս Արևմուտքի: Սակայն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս մտածել, լավ, գոնե ինքն իրեն հարցնել, թե, օրինակ՝ ԵԱՏՄ-ից ելնելու դեպքում, Հայաստանը բացն ինչո՞վ է լրացնելու:

Եվրամիությա՞մբ: Ձե՞ռք եք առնում: Դուք լրջորեն կարծում եք, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են, հարաբերականորեն ասած, հայ խոպանչիներին ու ծիրանով բեռնատարների՞ն: Մեկ այլ աննման «փորձարարություն». Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցով ինչ բանակցել-մանակցել են՝ հեչ, հիմա ինքը եկել է ու իր «զրոյական կետից» ինչ ուզի՝ բանակցելու է, բանակցային գործընթացում միկրոհեղափոխություններ-մեղափոխություններ է անելու, Ալիևից պարզելու է, թե մինչև հիմա ինչ են բանակցել (դե, ավելի վստահելի աղբյուր չէր տեսնում Փաշինյանը): Թե փաշինյանական «սեփական կետից», «զրոյական կետից» ինչ ուզել՝ բանակցելն ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ, այսօր չի տեսնում միայն քաղաքականապես կույրն ու անզգան: Սրան գումարենք նրա «փորձարարությունը», թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին:

Ըստ երևույթին, նախադասությունն ուղղակի անիմաստ երկար էր կառուցված, այն բավարարեց միայն Ադրբեջանին: Գումարենք նաև արկածախնդիր «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչությունը հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բանակը քարուքանդ անելու հետևողական ջանքերը՝ փորձառու բանակայիններին վարկաբեկելու, լուսանցք գցելու, անփորձներին, բանակի հետ կապ չունեցողներին բանակի կառավարումը ու, որ ավելի սարսափելի է, պատերազմի ղեկը վստահելու ճանապարհով, և այլն, և այլն: Իսկ Փաշինյանի «հաշվեմատյանում» փորձանքի վերածված մի «փորձարարություն» էլ գրանցվեց, այն էլ ի՜նչ գնով: Նույն Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում մի հատ էլ «փորձարարության» դիմեց՝ Արևմուտքի հովանու ներքո հայտարարեց, թե՝ Արցախը ադրբեջանական է, թե՝ Ալմաթիի հռչակագրով պիտի սահմաններ որոշվեն, երրորդը, չորրորդը: Դա նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությունից ու «խաղաղարարությունից»:

Հետևանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Փաշինյանի հերթական արտաքին-քաղաքական «փորձարարությունը» բերեց նոր փորձանքների: Սակայն Արցախի հայաթափումն ու կորուստը երևի քիչ է համարվում: Դրա համար էլ հիմա «փորձարարությունն» արվում է արդեն Հայաստանի Հանրապետության գլխին: Փաշինյանին երևի չի բավարարում, որ Շուշիի Ղազանչեցոցը Ալիևը մզկիթի է վերածում: Հնարավոր է՝ Փաշինյանը կարծում է, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն էլ պիտի մզկիթի վերածվի, Հայաստանն էլ կոչվի... «Արևմտյան Ադրբեջան»: Հակառակ դեպքում դժվար է որևէ խելամիտ բացատրություն գտնել փաշինյանական իշխանության այս վերջին հակառուսական «փորձարարություններին»:

Թեպետ, ի՜նչ «փորձարարություն», «գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն», երբ ընդհանուր տպավորությունն այն է, որ գործ ունենք ոչ թե «անճար-միամիտի» փորձերի, այլ կոնկրետ, փորձանքաբեր, իրարահաջորդ, փոխկապակցված քայլերի ու ծրագրի հետևողական իրագործման հետ: Եթե նույնիսկ արտահերթ չլինի, եթե վերջապես հայ հանրությունը չգիտակցի երկրին սպառնացող անվտանգային համապարփակ խնդիրները ու «արագի մեջ» տուն չճամփի, անգամ այդ ֆանտաստիկ «սցենարով» այս իշխանություններին մաքսիմում երկու տարի է մնացել: Հարցն այն է, թե այդ ընթացքում ի՞նչ նոր փորձանքներ են բերելու իրենց հերթական «փորձարարությամբ», այս անգամ՝ շատ կասկածելի արևմտյան շեղմամբ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ)
Ամենադիտված