Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելառուս՝ Միլիցիայի օր, Չինաստան՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1727-տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը: Հալիձորի բերդում ամրացած Դավիթ-Բեկի զորքը հանկարծակի հակահարվածով ջախջախել է բազմակի անգամ գերազանցող թշնամուն դուրս մղելով նրան Սյունիքից։ Թուրքական բանակը կորցրել է 13000 զինվոր և 148 մարտական դրոշ։

1878- ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։

1893-ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։

1937-ծնվել է նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

1937-ծնվել է հայտնի թերապևտ Էդուարդ Բաբայանը։

1940- ծնվել է ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։

1941- ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

1980- վախճանվել է արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

1981- ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում  կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, որից հետո թաքնվել են։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։

2005-Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը փորձելով լուծել Հայ և Վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել:

2007-Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների օգնության միության նախագահ Տատյանա Չալաձեն դատի է տվել «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին՝ նրան մեղադրելով «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար, քանի որ վերջինս գրել էր, որ զոհերի մի մասին սպանել են ադրբեջանցիները:

2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։

2008- Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։

2008- ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

2009-Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2010-ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:

2011- վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրն Ալենուշ Տերյանը։

2015- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգության, որի հետևանքով երեք մարդ է զոհվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1152- Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։

1193- վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր  Սալահ ադ Դինը։

1561 —իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։

1678- ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։

1789 —Նյու-Յորքում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին սահմանադրությունը։

1791- Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1813 —ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի ինագուրացիայի ժամանակ  պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ մատուցվել է պաղպաղակ։

1832- վախճանվել է ֆրանսիացի հնեաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։

1852- վախճանվել է  ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։

1872-վախճանվել է  դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։

1877 —ամերիկացի գյուտարար էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։

1880 —ամերիկյան «Նյու-Յորք Դեյլի Գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։

1916- ծնվել է  անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։

1918-Ատլանտյան օվկիանոսում, Բերմուդյան եռանկյու շրջանում անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմա-ծովային նավը, իսկ անձնակազմի 306 անդամներն անհետ կորել են։

1921 —Աբխազիայում հաստատվել է խորհրդային իշխանություն, ստեղծվել է Աբխազական ԽՍՀ-ն։

1936 —իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիրիժաբլը։

1951- ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։

1955 —ոչ մեծ ճապոնական «Sony» ընկերությունը հանդիսանալով նորեկ շուկայում սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։

1975- Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։

1980- Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։

2004- Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակել է ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ-ի 100-ը։

2006 —գործարկվել է ցանցային «Одноклассники» նախագիծը։

2010-վախճանվել է խորհրդային և աբխազական պետական և քաղաքական գործիչ, Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան։

2012- Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է ընտրվել Ռուսաստանի նախագահ։

Կ. Խաչիկյան

Ժողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված