Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթվա վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ մարտի սկզբին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշվում էր, որ Զելենսկին մտադիր է այցելել Երևան ապա` Բաքու։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ: Ավելին, «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովն ընդամենը պատասխանել է. «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։

Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան` ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։ Անկախ այս տեղեկությունների հակասականությունից, փորձենք հասկանալ, թե ինչ «խորխորատներ» կան այս «պատմության» մեջ:

Նախ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչպես երևում է, Փաշինյանը հուսով էր, որ եկել է հարմար ժամանակը ապացուցել դա արդեն գործնականում, և Զելենսկիի այցը կարող էր լինել լավագույն առիթը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը և ՀՀ իշխանությունները «մոռանում» են, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրա ավարտից հետո ինչպիսի դիրքորոշում էր որդեգրել Ուկրաինան և ինչ քայլեր էր կատարել Հայաստանի և Արցախի նկատմամբ: Խոսենք փաստերով:

Նախ՝ ադրբեջանական զինծառայողները և թուրքական «փրոքսիները» 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին արգելված ֆոսֆորային ռումբեր, որոնք ուղարկվել էին Ուկրաինայից:

Հաջորդը. Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ալիևին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում՝ այս պարագայում նկատի ունենալով Արցախը:

Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին մշտապես կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելելուց՝ «առաջնորդվելով Ադրբեջանի օրենսդրությամբ»:

2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ավելին, դեռևս 2017 թվականից Ուկրաինան արգելել էր Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք, Զելենսկին այդ որոշումը չի վերացրել:

Մյուս հանգամանքը. Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ: Ցուցակում նա նշվում է որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։

Եվ վերջապես՝ միջազգային կառույցներում գրեթե բոլոր կարևորագույն քվեարկությունների ժամանակ Ուկրաինան բռնել է Ադրբեջանի կողմը՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի:

Մնում է հասկանալ, թե որ արժանիքների համար է (էր) Փաշինյանը անթաքույց խանդավառությամբ պատրաստվում դիմավորել՝ մշտապես հակահայկական դիրքորոշում ցուցաբերած երկրի ղեկավարին, և ինչո՞ւ էին այդքան ոգևորված բոլոր իշխանավորները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)
Ամենադիտված