Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի և Փաշինյանի համատեղ «օպերացիան». ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության կրճատման գործընթաց է սկսվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնցում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Բանաձևում նաև առաջարկվում է ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Սա թերևս նմանատիպ առաջին բանաձև չէ, որն ընդունվում է ԵԽ-ի կամ առանձին երկրների մակարդակով: Դիցուք՝ թեև Ֆրանսիական Սենատն ընդունել է նմանատիպ բանաձև, նախագահ Մակրոնը հայտարարում է, որ պատժամիջոցները կարող են խանգարել խաղաղ գործընթացին և պետք է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ: Ինչ վերաբերվում է էներգետիկ համագործակցության կասեցմանը, ապա դժվար թե ԵՄ-ն կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Ավելին՝ նման որոշման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որն առկա չէ: Օրինակ, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի կարծիքով՝ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության էներգետիկ անկախության պահպանման համար։ Ադրբեջանն առանցքային երկիր է, առանց որի Եվրոպան չի կարող ունենալ էներգետիկ անկախություն:

Սակայն, ամենակարևորն ընդունված բանաձևերում՝ հայ-թուրքական սահմանին դիտորդներ տեղակայելու կոչն էր: Ինչպես գիտենք՝ այդ սահմանն այսօր հսկում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որի՝ Հայաստանից դուրս բերման անհրաժեշտության մասին պարբերաբար շշուկով արտահայտվում են ՔՊ ներկայացուցիչները: Այն, որ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի հորդորներով իսկապես ցանկանում են իրականացնել նման ծրագիր, նորություն չէ, այդ մասին ակնարկել է անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։  2023 թվականին  «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է հետևյալը՝  «Ես գիտեմ, որ, օրինակ, հայերին նրանք (ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները – խմբ.) ազդանշան են ուղարկում, թե եկեք վռնդեք ռուսներին և սահմանապահներին... և հեռացրեք ռազմաբազան, մենք կօգնենք ձեզ ապահովել անվտանգությունը: Բացահայտ սադրանք է»:  Իր հերթին,  Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին օրեր առաջ տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։ Այսինքն՝ քննարկվում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Ավելի վաղ, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միևնույն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունից:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի մերկացումը և ռուսական ռազմաբազայի դուրս բերումը՝ դժվար չէ կռահել: Թուրքիան շատ ավելի լայն հնարավորություններ կստանա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, եթե վերացվի ռուսական գործոնը, որն այսօր այդ հարցում որոշակի զսպիչ դեր է խաղում: Իր հերթին, կասկածից վեր է, որ Ադրբեջանն  անարգելք իրականացնելու է կանխարգելիչ «հակաահաբեկչական» գործողություններ, այդ թվում` Հայաստանի տարածքում:  Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ սխալ աշխարհաքաղաքական խաղադրույք են անում՝ փորձելով դուրս բերել Հայաստանից ռեալ անվտանգության երաշխավոր հանդիսացող 102-րդ բազան, և այն փոխարինել հեռադիտակներով զինված, դե յուրե որևէ գործնական լծակներ չունեցող և Թուրքիայի հետ տարատեսակ էներգետիկ պրոյեկտներով փոխկապակցված Արևմուտքի ներկայացուցիչներով...

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված