ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերն այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է

ՍՊՈՐՏ

«Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում 4-0 հաշվով։ 

Այսպիսով, միլանյան ակումբը այս մրցաշրջանում այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է։

«Ինտերն» այս պահին խփել է 67 գոլ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Լիվերպուլը» (63 գոլ) և Մյունխենի «Բավարիան» (63 գոլ)։

 
Ինտեր-67 գոլ
Լիվերպուլ-63 գոլ
Բավարիա-63 գոլ
Արսենալ-62 գոլ
Մանչեսթեր Սիթի-59 գոլ
Բայեր-59 գոլ
Ժիրոնա-57 գոլ
Բարսելոնա-56 գոլ
Ռեալ Մադրիդ-54 գոլ
ՊՍԺ-54 գոլ

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի երկուշաբթի օրը՝ մարտի 4-ին: Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ջենոային»։

Այս պահին «Ինտերը» 69 միավորով վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ թիմի առավելությունը 12 միավոր է:

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular