Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծառայողը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծառայողը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/28-02-24/37fcce72eb67dd2c2a890f65c0add637.jpg&w=780)
Ինչպես արդեն հայտնել ենք, ըստ ՀՀ ԱԱԾ-ի, այսօր ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեղեկություններ են հաղորդում Հայաստանի սահմանը հատած իրենց զինծառայողի մասին՝ հրապարակելով նաև նրա լուսանկարները։
Պարզվում է, որ զինծառայողը Ռուսլան Փանախովը Շամքիրի շրջանից է, ծառայության է անցել անցյալ տարվա հուլիսին։ Վերջինիս հայրը լրատվամիջոցներին ասել է, թե տղան 7 ամսվա ծառայող է եղել Լաչինում։
«Վերջին անգամ ես ու տղաս խոսել ենք երեկ: Նա ասաց, որ առողջ է, ամեն ինչ լավ է»,- պատմել է նա։
![](https://lurer.com/disc/28-02-24/f49e04dbd595e754bac0b18759d18634.jpg)
![](https://lurer.com/disc/28-02-24/94af9c09558ba8bb547e33e70c6489b9.jpg)