Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է «ազատ անկում»՝ առանց որևէ անվտանգային երաշխիքների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը խոսել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի առավել սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Նա նշել է նաև, որ Հայաստանի հետ միասին ձեռնամուխ են եղել գործընկերության հավակնոտ նոր ծրագրի նախապատրաստմանը: Ըստ հանձնակատարի՝ ԵՄ առաջնահերթությունն է աշխատել Հայաստանի կենսունակության ամրապնդման և նրա տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման միջոցով։ Հանձնակատարը չի մոռացել ավելացնել, որ ԵՄ-ն կողմ է, որպեսզի Հայաստանը նվազեցնի  անվտանգության ոլորտում իր կախվածությունը արտաքին ազդեցությունից: Ակնհայտ է, որ արտաքին ազդեցության տակ վերջինս հասկանում է ՌԴ-ի չեզոքացումը և դա դիտարկում է իբրև ԵՄ գլխավոր նպատակներից մեկը: Ինչպես ասում են՝ անկեղծությունն, անշուշտ, ողջունելի է:

Իսկ ի՞նչ է փոխարենը պատրաստ առաջարկել ԵՄ-ն: Հանձնակատարի խոսքերից պարզ է դառնում, որ գրեթե ոչինչ: Հայաստան-ԵՄ նոր հավակնոտ ծրագիրն իրենից ներկայացնում է ընդամենը քննարկումների շարք տարատեսակ հարցերի վերաբերյալ, որոնցից մեկն էլ վիզային ռեժիմի ազատականացումն է: Ակնհայտ է, որ ԵՄ-ն դեռևս պատրաստ չէ արտոնություններ տրամադրել Հայաստանին այս մասով: Պատահական չէ, որ հանձնակատարը բաց տեքստով կոչ է անում ՀՀ ղեկավարությանն ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ, ասել է թե՝ առկա պայմաններում Հայաստանը չի բավարարում այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի ազատականացման համար: 

ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա Ուրպիլայնեն այստեղ էլ բավական լղոզված մեկնաբանություն է տալիս: «Ներդրումների ավելացումը առանցքային նշանակություն կունենա ավելի սերտ տնտեսական համագործակցության համար: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը Սև ծովում էլեկտրական մալուխի կառուցմանը և միանալուն այլ նախագծերին ու տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծմանը։ Տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծումը մեծ ներուժ ունի խաղաղությանը նպաստելու համար»,- ասել է ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատարը։ եթե սրան գումարենք օրեր առաջ Ժոզեպ Բորելի ակնարկը, որ ԵՄ քսակը գրեթե դատարկ է՝ Ուկրաինային հատկացվող օգնության պատճառով, ապա պարզ է դառնում, որ ԵՄ-ն չունի լուրջ ռեսուրսներ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու համար:

Էլ ավելի ուշագրավ է այն հայտարարությունը, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը: Պարզվում է՝ ԵՄ հանձնակատարն այդ գործընթացը տեսնում է բացառապես ԵՄ դիտորդական առաքելության ջանքերի միջոցով:

Ստացվում է, որ Հայաստանին առաջարկվում է խզել անվտանգային կապերը ՌԴ–ի հետ, փոխարենը հայտարարում են, որ ԵՄ-ն ի վիճակի չէ և չի էլ ցանկանում ապահովել ՀՀ անվտանգությունը, չունի ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ՀՀ տնտեսությանը օժանդակելու և խթանելու համար, իսկ վիզային ռեժիմի ազատականացման մասին ընդհանրապես դեռ վաղ է խոսել ...

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել
Ամենադիտված