Գերմանիայի ԱԳՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Գերմանիայի ԱԳՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը](/timthumb.php?src=disc/28-02-24/cfaf7d05441a4c3b57594445a0dc00e8.jpg&w=780)
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կարծում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Գերմանիան, նրա խոսքով, մտադիր է հակամարտությունը կարգավորելու իրենց ջանքերում շարունակել աջակցել երկու կողմերին ։
«Մենք կարծում ենք, որ տարիներ շարունակ ցավոտ հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության»,- ասել է Բերբոքը Բեռլինում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ։
Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարը պատմել է «համարձակ քայլերի» մասին, որոնք ձեռնարկում են երկու երկրները՝ իրենց հետևում թողնելու համար այն անցյալը, որը լցված է մեծ տառապանքներով և մարդկային կորուստներով։ Նրա խոսքով, առաջ շարժվելու համար վճռականություն է անհրաժեշտ: