Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթողիկոսը կարևորել է «Որդիների կանչ» ՀԿ-ի ջանքերը՝ հայրենիքին իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրավունքների պաշտպանության գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց զոհված հայորդիների ծնողներին ու հարազատներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց հայորդիներին Սուրբ Էջմիածին այցի առիթով։ Հայոց Հովվապետը կարևորեց կազմակերպության կողմից ներդրվող ջանքերը՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հայոց Հայրապետը հաստատեց, որ զոհված սիրելիների ծանր կորստի ցավը կարելի է սփոփել կարեկից և օգնական լինելով միմյանց, նաև կյանքի կոչելով նրանց նվիրական երազները։ Նորին Սրբությունը հավաստեց, որ Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները պիտի շարունակեն առանձնակի հովվական խնամք և ուշադրություն ցուցաբերել նման ընտանիքներին՝ զորացնելու նրանց սրտերում հավատն ու լավատեսությունը ապագայի նկատմամբ։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր գնահատանքը հայտնեց կազմակերպության անդամներին ազգային արժեքների ամրապնդման, հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակության հարցերում դրսևորած նախանձախնդրության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նշեց, որ այս օրերին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը աղոթքով հիշում է 1988թ․ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերին՝ տեղեկացնելով, այս առավոտ Մայր Աթոռում, մասնակցությամբ ողջ միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Դատապարտությամբ անդրադառնալով Սումգայիթի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերին և տասնյակ հազարավոր հայորդիների բռնի տեղահանությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ անպատժելի մնացած և համընդհանուր դատապարտման չարժանացած այս ողբերգությունը հետագայում տեղիք տվեց ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության նոր ոճիրների՝ ռազմական ճանապարհով Արցախի զավթման, արցախահայության բռնի տեղահանման և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման։

Բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համարՌուբլին թանկացել է, դոլարն՝ էժանացելԻնչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ» Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ» Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ» «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ» Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ» Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել Գյուղում սուգ է․ 37-ամյա Սարգիսի հոգեհանգիստը կլինիԿկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»
Ամենադիտված